«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավստրալիայում որոշել են 16 տարեկանից ցածր երեխաներին արգելել սոցցանցերից օգտվել

Հասարակություն

Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերում օգտահաշիվներ ստեղծելու արգելքին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Օրենքին կողմ են քվեարկել 115 պատգամավորներից 102-ը։ Կանաչները և մի շարք անկախ պատգամավորներ դեմ են քվեարկել։ Եթե ​​օրինագիծն ընդունվի Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի կողմից, Snapchat, TikTok, Instagram հարթակները, Reddit-ը և X-ը ստիպված կլինեն արգելել մինչև 16 տարեկան երեխաների կողմից օգտահաշիվների գրանցումը։ Օրենքի պահանջը չկատարելու դեպքում ընկերություններին սպառնում է 32,2 միլիոն դոլարի տուգանք։

Օրենքի ընդունման նախաձեռնողներից մեկը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն է, որն ասել է, թե ակնկալում է դրա «անվերապահ հաստատումը» մինչև շաբաթվա վերջ։

Լունդի համալսարանի սոցիոլոգ Ռոլանդ Պաուլսենն ավելի վաղ The Conversation-ում հրապարակած հոդվածում անդրադարձել էր երեխաների հոգեկան առողջության վրա սոցցանցերի ավերիչ ազդեցությանը՝ նշելով, որ եվրոպական շատ դպրոցներում սմարթֆոններն արգելվել են այդ պատճառով։ Մասնագետը, այդուհանդերձ, նշել էր, որ երեխաների և երիտասարդների շրջանում անհանգստության աճը չի կարող վերագրվել միայն տեխնոլոգիային:

Ըստ նրա՝ դեռ մինչև սմարթֆոնների լայն տարածում ստանալը, ցածր և բարձր եկամուտ ունեցող երկրներում հոգեկան հիվանդությունների տարածվածության տարբերություններ կային։ Ավելի հարուստ երկրների բնակիչներն ավելի շատ են միտված այսպիսի խանգարումներ ունենալ: Սա կարող է նշանակել, որ ոչ թե սմարթֆոններն են հանգեցնում դեպրեսիայի և անհանգստության, այլ ժամանակակից աշխարհում անորոշության նկատմամբ աճող անհանդուրժողականությունը, ռիսկերից խուսափելու մոլուցքը և ընդհանրապես աշխատանքի և կյանքի անիմաստության զգացումը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան