«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռություն

Ներքաղաքական

Հայաստանում նացիստները գործում են այլեւս բացահայտ: Սպասում են Հայաստանում արյունոտ առաջնորդի, որն իբրեւ կփրկի հայերին բոլոր տառապանքներից եւ կներկայացնի հայ «ռեյխը»:

Հայ նացիստական «Հոսանք» ​​կազմակերպության անդամները պատրաստվում են իրենց առաջին համաժողովին, որտեղ, ըստ էության, կխոսեն հայկական «ռեյխը» ​​ կառուցելու իրենց ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում իշխանությունների լուռ համաձայնությամբ գործում է ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ը: Հիտլերի հետեւորդները հանրությանը հայտնի դարձան 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին):

Այն ժամանակ տեղի ունեցածը դատապարտեցին ինչպես մի շարք ընդդիմադիր ուժեր, այնպես էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը ու ընդհանրապես՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ՝ թվում էր, թե հայ իրավապահները դասեր կքաղեն կատարվածից, մինչդեռ պարզվում է, որ՝ ոչ: Նրանք արդեն համաժողով են մտադիր անցկացնել ու լրագրողների հետ հանդիպում:

Ի դեպ, վերջիններիս համաժողովը, ի զարմանս մեզ, նախատեսված է «Էլիտ-պլազա բիզնես կենտրոնում»: Թե ինչո՞ւ են նրանց տարածք տրամադրել, «Իրավունք»-ը փորձեց պարզել բիզնես կենտրոնից: Մեզ վստահեցրին, որ կոնֆերանսի բովանդակային մանրամասնություններից տեղյակ չեն, «Հոսանք»-ի դետալային գործունեությանը՝ եւս: Այդուհանդերձ, խոստացան հավելյալ դիրքորոշում հայտնել ավելի ուշ՝ հավաստիացնելով, որ կենտրոնն ունի արժեհամակարգային սկզբունքներ, որոնք կարեւոր են: Որքանով այս հարցում բիզնես կենտրոնը սկզբունքայնություն կդրսեւորի, թերեւս ցույց կտա այն, թե արդոք այդ համաժողովը կկայանա, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան