«Փաստ». Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, աշխատանքը շարունակելու համար հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, պետք է ատեստավորում անցնեն: Սա բավական մեծ դժգոհություն էր առաջ բերել այդ ուսուցիչների շրջանում: Կար հաշվարկ, որ մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի: Ներկա դրությամբ, մեր տեղեկություններով, նման ուսուցիչների շատ փոքր մասն է ատեստավորում անցել, իսկ եթե նրանք ցանկանան բարձրագույն կրթություն ստանալ «այդ տարիքում», ապա կարող են աշխատանքի վերադառնալ չորս, լավագույն դեպքում՝ երեք տարի անց (վերջին կուրսում): Մասնագետները նշում էին, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Ստացվում է, որ բազմաթիվ տարիների փորձ ունեցող, հմտություններ կուտակած մանկավարժները դուրս են մնում դպրոցից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «ուղտը» չոքել է նաև արվեստի դպրոցների դռանը: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ այդ հաստատությունների տնօրեններին կարգադրվել է հնարավորինս ազատվել միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներից: Սակայն այս դպրոցներում իրավիճակը զգալի տարբերվում է. նախ՝ առանց այդ էլ դժվար է համապատասխան բուհ ավարտած մանկավարժ ներգրավել խայտառակ ցածր աշխատավարձի պայմաններում, երկրորդ՝ աշխատող մանկավարժներն իրենց դիպլոմում ունեն մանկավարժի որակավորում, քանի որ ավարտել են մանկավարժական (օրինակ՝ երաժշտամանկավարժական) քոլեջ:

Հետաքրքիր է, եթե նրանք նույնիսկ արվեստի դպրոցներում չեն կարող աշխատել, այդ դեպքում ինչի՞ համար են պահվում մասնագիտական մանկավարժական քոլեջները, և ինչո՞ւ են տրվում մանկավարժական դիպլոմներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=300064&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ