Ամեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան

Լուսանկարներ

2020 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած մեր դառը իրականությունը եւ լուսավորն ու ռոմանտիկը փնտրելու անհագ ցանկությունն իր բեմականացված արտացոլումն է գտել ռեժիսոր Արթուր Սահակյանի նոր մյուզիքլում՝ «Երեւան 20-24»: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ բարձրացած այս ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց հարազատի ջերմությամբ, սրտացավությամբ ու արցունքների միջից նշմարվող ժպիտով: Այն իր բովանդակությամբ յուրահատուկ նվեր էր Երեւանին, որտեղ հերոսների շարքում մայրաքաղաքի կոլորիտը միշտ վառ պահող մարդիկ են, պատերազմի բովով անցած իրական հերոսները, իսկ նրանց թիկունքում՝ անմահների բանակը…

Ներկայացումը լավագույնս մեկտեղել էր թատրոնի վաստակաշատ ու նոր սերնդին, ինչի շնորհիվ երիտասարդ դերասանները պարզապես փայլեցին բեմում: Ընդ որում՝ շատերի համար «Երեւան 20-24»-ն առաջին բեմելն էր։ Գլխավոր հերոսուհին ԱՄՆ-ից Հայաստան ժառանգության հարցերով ժամանած Նվարդն է, իսկ հերոսը՝ Գոռը, ով 44-օրյա պատերազմից հետո գամված է սայլակին, պատերազմում կորցրել է 3 հավատարիմ ընկերներին, իսկ ինքը հրամանատարի հետ հրաշքով է փրկվել։ Նվարդի հանդիպումը Գոռի հետ վերաիմաստավորում է վերջինիս կյանքը, նրանք այլեւս միասին են պայքարում հանուն վաղվա արշալույսի…

«Իրավունք»-ի հետ զրույցում բեմադրիչը՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ներկայացմանն անդրադարձավ իրեն հատուկ անկեղծությամբ:

— Նախ անդրադառնանք ներկայացման գաղափարին, ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմատիկան շոշափել բեմում:

Քրիստ Մանարյանն ասաց, որ ունի մյուզիքլ գրելու մտահաղացում, հետո գրվեցին երգերի բառերը, երաժշտությունը, եւ կամաց-կամաց ձեւավորվեց ֆաբուլան, որը հետո մտավ թատրոնի լեզվի մեջ:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը:

Այն, որ մենք զինվորներին պարտք ենք, մենք մեր նահատակներին պարտք ենք։ Իրենք մեզ հսկում են, գնացին ու մեր անդորրն են հսկում։

— Ի՞նչ ենք պարտք…

Ամեն ոք թող ինքը մտածի, թե ինչ ենք պարտք։ Ես կոնկրետ գիտեմ՝ ինչ ենք պարտք, հիմա մնում է, որ բոլորն իմանան… Բլբլոցներով է լցվել մեր այսօրվա կյանքը՝ զիջելով անելիքներին: Մինչդեռ անելիքները պետք է առաջ գան՝ կոնկրե՛տ անելիքները: Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք ու դեռ կորցնում ենք, շարունակելու ենք կորցնել, եթե այսպես շարունակվի։

— Թատրոնի բեմում տեսանք նոր դեմքեր: Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:

Ներկայացման գլխավոր դերակատարը դեռ ուսանող է, ընդ որում՝ նա ծառայել է Հայոց բանակում, որքանով տեղյակ եմ, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա եւ մյուս երիտասարդ դերասանների հետ: Նրանց հետ աշխատանքը կլանող էր, բոլորն էլ տաղանդավոր երիտասարդներ են։ Մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատանքից:

— Կոնկրետ իրական պատմությո՞ւն է ներկայացման հիմքում:

Ոչ, սա ոչ թե իրականության, այլ գաղափարի մասին է, որ չպետք է մոռանանք, որ մեր հերոսների հոգիները ներկա են մեր քաղաքացիական կյանքում եւ զորավիգ են իրենց պայքարին նաեւ այսօր: Ես այս ամենին հավատում եմ, եթե չհավատանք այս ամենին, բա ինչի՞ն հավատանք: Ինչ-որ մարդո՞ւ…

Դուք խոսում եք կարեւոր գաղափարների մասին, որոնք այսօր համառորեն փորձում են ոչնչացնել…

Այս ներկայացումը նաեւ դրա մասին է, որ արտահայտենք մեր դիրքորոշումը: Այդ գաղափարները նսեմացնողներին պետք է մենք նսեմացնենք ու շատ դաժան:

— Այս թեմատիկան ունենալո՞ւ է շարունակություն Ձեր հաջորդ ներկայացումներում:

Իրադարձություններ կան, որոնք նույնիսկ թատերական անդրադարձի արժանի չեն։ Ժամանակին ինձ ասում էին, թե «Խաթաբալադան» Վանո Սիրադեղյանի մասին է, բայց ես միանգամից դեռ այն ժամանակ ասել եմ, որ որեւէ քաղաքական գործիչ արժանի չէ բեմ ելնելու, խոսքը 1996 թվականի մասին է։ Շատ իրադարձություններ կան, որոնք պետք է բաց թողնել, չի կարելի հիշել: Դրա հետեւանքը պետք է սարսափ առաջացնի եւ մոռացվի: Մեր օգտին է մոռանալը: Չեմ ուզում այլանդակությանը անդրադառնալ, արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=300051&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ