Անգամ հայհոյանքներ են գրված եղել. Գյումրին մերժեց Փաշինյանին ու ՔՊ-ին․ Mediahub

Թեմա

Mediahub.am-ը գրում է․ 

Գյումրիում նախնական ընտրապայքարն ավարտված է: Փրայմերիզը հասավ վերջնագծին, և դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին եռօրյա ընտրության արդյունքները:

Ինչպես հայտնի է՝ ընտրություններին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: Եվ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը: Նա նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Արդյո՞ք գոհացուցիչ են այս արդյունքները, և սրանից կարելի՞ է ենթադրել, որ Գյումրին մերժում է Փաշինյանին ու «ՔՊ»-ին։ Հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանի հետ։

«Գյումրիում փրայմերիզ ասվածը ձևական բնույթ ուներ։ Եթե միջազգային օրինակին ենք հետևում, ապա նմանատիպ քիչ մասնակցություն չի լինում։ Գյումրի քաղաքում ընտրողների թիվը 109 հազար 453 է, իսկ փրայմերիզին մասնակցել է 1050 քաղաքացի, այսինքն՝ 1%-ը։ Ու այս դեպքում էլ մոտ 50 քվեաթերթիկ չի հաշվվել անվավեր լինելու, կամ ոչ պատշաճ տեսք ունենալու պատճառով։ Որքանով ես գիտեմ՝ անգամ հայհոյանքներ են եղել գրված այդ քվեաթերթիկների վրա»,- նկատեց նա։

Միրզոյանի խոսքով՝ գյումրեցիների կարծիքը հաշվի չի առնվել, ու պարզ է՝ ՔՊ-ն այլևս վարկանիշ չունի Գյումրիում։

«Բացի այդ, փրայմերիզների ժամանակ հաշվի են առնվում լրագրողների, մտավորականների, մշակույթի գործիչների կարծիքները։ Իսկ այստեղ նման բան չկա։ Գյումրեցիների մեկնաբանությունները եթե տեսնեք, ապա նրանք ասում են՝ իրենց կարծիքը որևէ մեկը չի հարցրել։ Ուստի հիմա միակ ճանապարհը արտահերթ ընտրությունների գնալն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նարեկ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների համաձայն՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ պիտի որ անցկացվեն փետրվար-մարտ ամիսներին։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)