Ես երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել Խաչատրյան

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսն այս տարի եւս մեկ հնարավորություն ունի դիտելու «Փող, կիրք, իշխանություն» ներկայացումը դեկտեմբերի 14-ին: 19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն»-ը թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի բեմադրմամբ շարունակում է մնալ տարվա ամենահնչեղ, գերժամանակակից ու համարձակ ներկայացումը, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող են լինել փողի, անսեր կրքի ու իշխանության անդառնալի հետեւանքները: Ներկայացման մասին այս անգամ «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել գլխավոր դերակատարներից ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Ինչպե՞ս պատրաստվեցիք Պյոտր Ադուեւի դերին, ով աղբի վերամշակման մագնատ էր եւ անողոք՝ իր զարմիկի հանդեպ: Կայի՞ն պահեր, որոնք առանձնապես դժվար էին ձեզ համար:

Ինձ համար շատ հետաքրքիր էր: Անցումային դեր էր, ավելի լուրջ, ավելի տարիքային: Ճիշտ է, վերջում եղան ինչ-ինչ դժվարություններ, բայց ամեն ինչ հաղթահարվեց եւ, ըստ իս ու բազում հանդիսատեսի կարծիքով ամեն ինչ շատ լավ ստացվեց:

— Հետաքրքիր է, իսկ Պյոտր Ադուեւի բնավորության ո՞ր գծերն են հատկապես ձեզ հարազատ: Իսկ ինչի՞ հետ դժվար էր համակերպվել։

Նրա նպատակասլացությունը, աշխատասիրությունը, սկզբունքներն ու համոզմունքները եւ դրանց չդավաճանելու ձգտումն ինձ իսկապես հարազատ է: Ադուեւը ընտանիքին նվիրված մարդ է, ինքս էլ այդպիսինն եմ: Իսկ դժվար էր համակերպվել եւ ամենադժվար տեսարանն էր ինձ համար այն, որ ես երբեք ու երբեք այդպես չէի վարվի, ինչպես Պյոտր Ադուեւը վարվեց իր զարմիկի հետ: Նկատի ունեմ այն, որ իր զարմիկին ուղարկում է մեծահարուստ կնոջ մոտ, որպեսզի իր նպատակին հասնի՝ նրա միջոցով: Այսինքն, որպեսզի երիտասարդը սիրահարվի այդ կնոջը, իսկ Ադուեւը հասնի իր նպատակին: Սա ինձ համար շատ անընդունելի քայլ է:

Ի՞նչ եք կարծում՝ հանդիսատեսն ինչպե՞ս է ընկալում Ձեր կերպարը: Կա՞ ինչ-որ բան, որը կցանկանայիք փոխանցել հանդիսատեսին Ադուեւի կերպարի միջոցով:

Հանդիսատեսը կնայի եւ կվերցնի այն, ինչ-որ իրեն պետք է: Մեկը կհասկանա, որ պետք է ձգտել շատ փողի, մեկը կհասկանա, թե ինչ վիճակում հայտնվեց Ադուեւը եւ կխորհի, որ բոլորս էլ վերջում մենակ ենք մնալու եւ ի՞նչ ենք տանելու մեզ հետ այս աշխարհից: Որ պետք չէ ընկնել շատ փողի, փառքի հետեւից, պետք է գտնել երջանկությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=299889&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը