«Փաստ». Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական իշխանության քարոզչական «գուրուներից» մեկը երեկ խիստ անհավասարակշիռ ու վտանգավոր հայտարարությամբ հանդես եկավ: Ասածն էլ ի՞նչ է: Թե բա՝ տվյալ «գուրուի» սիրելի վարչապետի (իմա՝ Փաշինյանի) հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը ցանկանում է... 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո եղած պայմաններ ստեղծել: Այն է, ըստ հիշյալ փաշինյանականի հայտարարության, պատերազմ հրահրել, որի արդյունքում (հետևանքով էլ չէ) վարչապետը «ստիպված կլինի հրաժարական տալ»:

Ըստ այնմ՝ «արմատական ընդդիմությունը «Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքն է»: Չէ, սա արդեն զավեշտ էլ չի: Սա զավեշտի հիպերգերադրական աստիճան է: Ախր ո՞վ, ո՞ր իշխանության ներկայացուցիչն ի՞նչ է ասում, ինչի՞ց է խոսում: Արցախը թշնամուն հանձնած, Արցախը ուրացած, Արցախի հայության հայրենազրկում իրականացրած վարչախմբի ներկայացուցիչը... ընդդիմությանն է մեղադրում դրա մեջ: Սա՝ դեռ իր հերթին:

Հայաստանի անվտանգությունն ու ամբողջականությունը, երկրի ինքնիշխանությունն ուղիղ սպառնալիքների տակ դրած իշխանության ներկայացուցիչը պետականության սպառնալիք է անվանում... ընդդիմությանը: Այստեղ են ասել՝ «գողն ամենից բարձրն է բղավում՝ բռնեցեք գողին...»:

Ի՛սկը: Բայց մի նրբերանգ էլ կա. նման անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարություններ անողը պետական բարձր պաշտոն զբաղեցնող է: Ուրեմն, կա՛մ իրավական գործընթաց է սկսվում «պետական դավաճանության մեղադրանքով» ու հրապարակային «քար ծակող» ապացույցներով («արհեստական բանականությամբ» ստեղծված «ձայնագրություններն» ու «տուշոնկաներ» չառաջարկել, դրանք արդեն եղել են), կա՛մ հիշյալ «գուրուն» է կանչման ենթարկվում՝ առնվազն անպատասխանատու և մերկապարանոց հայտարարության համար:

Թե բա՝ ընդդիմությունը պետականության ամենամեծ սպառնալիքներից է: Երկրի գոյությունն ու ապագան հարցականի տակ դրած, երկրի ու ժողովրդի համար հիմնական սպառնալիք դարձած իշխանությունը այլոց է «սպառնալիք» պիտակում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=299854&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ