«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գլխավոր տոնածառի տոնակատարությունը բեմադրելուց առաջ ի՞նչ է ծխել ռեժիսորը

Մշակութային

Երեւանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, գլխավոր տոնածառի լույսերը վառեցին՝ ճոխ տոնակատարությամբ ու հրավառությամբ:

Մինչ անդրադառնալը բուն տոնակատարությանը՝ նշենք, որ Հանրապետության հրապարակի հարակից Երեւանի 2800-ամյակի այգին վերածվել էր արեւելյան շուկայի: Գունագեղ տաղավարներում վաճառվում էր ամեն ինչ, սակայն այնքան բարձր գներով, որ տպավորություն է ստեղծվում, կարծես, այդ ամենը զուտ զբոսաշրջիկներին թալանելու համար էր: Մեկ օրինակ՝ «Ժնգյալով հացը», որն ամենուր արժե 600-700 դրամ, այդ շուկայում վաճառում են 1500 դրամով եւ այնքան փոքրիկ է, որ տեղացիները հաստատ կնախընտրեն գնել այն մեկ այլ վայրից: Ինչեւէ, անցնենք առաջ:

Այն, որ Ամանորի տոները հատկապես երեխաներին ուրախություն են պարգեւում, ոչ ոք կասկածի տակ չի դնում: Հակառակը, բոլորը սպասում են, նոր տարվա հրաշքներին՝ գների իջեցմանը, կայունությանը, համախմբվածությանն ու մարդկային արժեքների վերականգնմանը: Եվ այս միջոցառումը բնական կլիներ, եթե չլինեին կրկին հայավարի «գրդոնն» ու անճաշակ կրկնօրինակումները, որը վերածվեց տեղական ռաբիսության:

Եվ ուրեմն՝ Հանրապետության Հրապարակը լեփ լեցուն մարդկանցով սպասում էր գլխավոր տոնածառի լույսերի վառվելուն: Ընդ որում՝ այնքան մարդ կար, որ անգամ հավաքվածներից մի քանիսի ուշքը գնացել է խտությունից եւ հրմշտոցից: Իսկ հեռուստաէկրաններից միջոցառմանը հետեւող հեռուստադիտողի «ուշքը գնաց» ծիծաղից, թե ինչպես էին բեմահարթակում կանգնած ճանաչված հայտնի սպորտային, մշակութային եւ այլ բնագավառների գործիչները փոխանցելով իրար՝ բոյերն առած փաթիլ-փաթիլ խաղում, որն, ի դեպ, այդքան էլ փաթիլի տեսք չուներ եւ հիշեցնում էր բուրգի, կամ բաբելոնի աշտարակի, կամ կոնի՝ սատանայական սիմվոլի: Կրկին կթվա անմեղ բեմադրություն, սակայն եկեք հասկանանք մի բան՝ որքանո՞վ էր կոռեկտ վաստակավոր արտիստներին, պատկառելի տարիքով անձանց կանգնեցնել բեմում եւ անմակարդակ խաղ խաղալ: Արդյո՞ք նման արտիստներն այդպիսի  հարգանքի էին արժանի: Իսկ գուցե՞ այդ նույն արտիստները դա հարգա՞նք են համարում, որ իրենց դրել էին գերմանասկանդինավյան եւ կելտական բանահյուսություններում հանդիպող կախարդական ժողովրդի՝ էլֆերի տեղ, հագցրել սպիտակ բաճկոն, տոնածառի նկարն էլ՝ դոշին դաջած: Հետքարքիր է, թե որքա՞ն գումար է տրամադրվել Երեւան քաղաքի բյուջեից, այդ անհասկանալի տոնածառով «կուրտկաների» համար եւ որքանո՞վ էին ուրախացել այդ «օդնորազվի» հագուստի համար բավականին մեծ տիկնայք եւ պարոնայք մշակութային գործիչները…

Ցավոք, այս իշխանություններն այդպես էլ չսովորեցին մեծի հարգել, այդպես էլ չսովորեցին մեծարել՝ ըստ արժանվույն: Իսկ մեծե՞րը… Արդյո՞ք արժեր կանգնել բեմում ու փաթիլ-փաթիլ խաղալ, իշխանությանը քծնանքի «պերեդոզը» այդ տարիքում վնաս չէ՞ առողջությանը:  Ի դեպ, նույն այդ մեծերը, մեկ օր քաղաքապետին ասե՞լ են, որ ազգաբնակչությունը ի վիճակի չէ 300 դրամով հանրային տրանսպորտից օգտվել, կամ հարցրե՞լ են, թե այսչափ խցանումները դեպի ուր են տանելու հանրությանը: Հարմար չէ՞ հարցնելը: Դե, իհարկե, բա որ նեղանան «խաղալիքները» ձեռքներից վերցնեն ու էլ չխաղացնեն: Իսկ եթե այդ «կրեատիվ» ռեժիսորն առաջարկեր մեծանուն աստղերին տոնածառի տակ գլուխկոնծի տալ սպիտակ տոնածառային բաճկոններով, կրկին համաձայնելո՞ւ էին…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան