Հայաստանը չեխովյան միջազգային փառատոնին կմասնակցի «Փող, կիրք, իշխանություն» ներկայացմամբ

Մշակութային

Մոսկվայում 2025 թվականի մայիսի 23-ից հուլիսի 25-ը տեղի կունենա Անտոն Չեխովի անվան 17-րդ միջազգային թատերական փառատոնը: Նախատեսվում է շուրջ 14 ներկայացման ցուցադրություն՝ 12 երկրից, այդ թվում՝ մինչեւ անգամ Բահրեյնից ու Լիբանանից: Այս մասին փառատոնի կազմակերպիչները եւ մասնակիցները ազդարարեցին միասին՝ ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ Հայաստանն այս փառատոնին մասնակցելու է «Փող, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, որը բեմադրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ: Ի դեպ, նա այս փառատոնին նորեկ չէ, ինչի մասին բարձրաձայնեց ասուլիսին:

«Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ առաջին անգամ չեմ ներկայացնում իմ բեմադրությունները չեխովյան փառատոնին: Շատ տարիներ առաջ փառատոնի երիտասարդական ծրագրին մասնակցել է իմ «Փսիխոզ-448» ներկայացումը։ Բայց հիմա հատկապես շնորհակալ եմ, որ արդեն գրեթե մեկ տարի լինելով Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավարը, ներկայացնելու եմ «Փող, կիրք, իշխանություն» ներկայացումը, որն իմ վերջին աշխատանքն է: Այն Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի հիման վրա է բեմադրված», - նշեց Շահվերդյանը։

Թե ինչու է անդրադարձել այս գործին եւ ինչու պիեսը «Սովորական պատմություն»-ից դարձավ «Փող, կիրք, իշխանություն», ռեժիսորն այսպես մեկնաբանեց. «Այսօր մեզ հատկապես փողն ու իշխանությունն է փչացնում: Իմ գլխավոր հերոսը Պյոտր Ադուեւն է, նա աղբի վերամշակման մագնատ է։ Նա մի քանի գործարան ունի ամբողջ աշխարհում եւ զբաղվում է աղբի վերամշակմամբ։ Նրա եղբոր որդին՝ գավառացի Ալեքսանդր Ադուեւը, տեղափոխվում է նրա մոտ եւ աստիճանաբար փչանում է։ Պիեսում ինձ համար մի շատ կարեւոր արտահայտություն կա, որը Դոստոեւսկու խոսքերն են՝ «Եթե Աստված չկա, ուրեմն՝ ամեն ինչ թույլատրված է»։ Ներկայացման սկզբում Պյոտր Ադուեւը խոսում է այս մասին, սա իր սիրելի մեջբերումն է: Հետո նրա զարմիկն է կրկնում այդ արտահայտությունը: Ինձ համար այս ներկայացման գլխավոր ուղերձն այն է, որ մենք ինչ-որ կերպ մոռացել ենք, որ բոլորս Աստծո ներքո ենք եւ անում ենք այն, ինչ չպետք է անել: Միշտ պետք է հիշել, որ բոլորս Աստծո ներքո ենք եւ ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ կպատժվենք մեր արարքների պատճառով»:

Սուրեն Շահվերդյանը ամփոփելով խոսքը՝ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությանը, «Ռուսական սեզոններ»-ին, որն աջակցել է իրենց՝ բեմադրելու ներկայացումը։

«Չեխովյան փառատոնը խոսում է աշխարհի տարբեր ժողովուրդների անունից եւ, միեւնույն ժամանակ, դիմում է ընդհանուր առմամբ՝ ողջ աշխարհին՝  ներկայացնելով մարդկության գեղարվեստական ​​հատկությունների, ​​որոնումների ընդհանրությունը: Փառատոնը փորձում է հասնել նրան, որ այս համայնքը լինի», - ընդգծեց Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր, թատերագետ ԱԼԵՔՍԵՅ ԲԱՐՏՈՇԵՎԻՉԸ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=299747&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը