Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին

Հ.Գ. Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն: Այս մասին, խոսքն ուղղելով ԱԺ պատգամավոր Գեցղամ Մանուկյանին, իր տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

՛՛Դե ինչ, 24 ժամը չլրացած՝ դաշնակցական Գեղամը Մանուկյան միայն մի լավաշ նյութ գրեց, որը մի ռուսերեն խոսքով ասած՝ крутит է անում (ներեցեք, այլ բառ չգտա), ընթացքում էլի «կախվում է» պետության կողմից ինձ հատկացված մեքենաներից, կարելի է մտածել, թե ես աշխարհի միակ ԱԺ նախագահն եմ կամ պաշտոնյան, ով օրենքով անվտանգություն ունի, «կախվում է» իմ ընտանիքին պատկանող տանից, լավա, որ երկու 40-ն անց եղբայրներով Կոտայքի մարզի մի թաղամասում, ուր նույնիսկ ջուր չկա մինչ օրս, 120.000 դոլլարով վարկով մի ամառանոց ենք գնել, դա էլ արած չլինեինք՝ ինչի՞ց էին «կախվելու» թե՛ ինքը և թե՛ իր նմանները, որոնք, այլ թեմա չունենալով, դրանից են խոսում:

Հետո իմ երիտասարդ տարիքում հեռուստատեսային գործունեությունից է «կախվում», ինչով ես շատ ուրախ եմ և հպարտ:

Գեղամի և հերթական ներքին նեղ շրջանակի ստի հարցազրույցի կարևորությունն այդքան չէ, ի վերջո բավ է իմ հետ այս weekend-յան բանավեճը, հարցազրույցը, իմ արձագանքի շնորհիվ երեք անգամ ավելի մարդ դիտեց:

Հիմա ուղղակի կհետևեմ, թե ինչպես է դատարանում գալիս և պատմում, крутит լինում, որ ինքը Հյուսիսային պողոտա ասելով՝ այլ բան նկատի ուներ, որ Եկմալյան փողոցը նույնպես հյուսիսային պողոտա է, որովհետև ոչ պակաս ցուրտ է, և որ ինքը մի գիրք ունի, ուր դեռ 1920 թվականին, երբ հանձնում էին Հայաստանը բոլշևիկներին, ՀՅԴ ընկերները շրջաբերական են շրջանառել, որով Հյուսիսայինը և Եկմալյանը նույն բանն էր, և այլ նման ոչ մեկին չհետաքրքրող ցնդաբանություններ:

Իսկ ես միամտաբար մտածում էի, որ Գեղամը՝ կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ, ու կտանի ինձ օրինակ՝ Հյուսիսային Stefano Ricci խանութի շենքի դիմաց կկանգնեցնի ու կասի՝ բա սա քոնը չի՞, խանութը, շենքը դո՞ւ չես մեր շեֆի վրա վաճառել, հը՞)))

Հ.Գ. Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն:

Խոցելի, թույլ, առանց որևէ բովանդակության հին և բոքսի տանձիկի պես հարմար:

Շնորհակալ եմ, որ դուք կաք, սիրելիներս ))՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունը:

 

https://t.me/AlenSimonyanonline/145
Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)