Գեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունը

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունը:

Մանուկյանը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար

Ուշ գիշերով ընկերներս ուղարկեցին ժամանակին էժանագին սերիալներում երկրորդական դերեր խաղացած ու հոլովակում ակվարիումում  տվայտված, օլիգարխի մոտ վարձու խմբագիր աշխատած Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ ցանկանում է ինձ դատի տալ եւ հերքման պահանջ է ներկայացնել։

Պատճառը՝ հարցազրույցս է, որտեղ խոսել եմ նրա հայտարարությունների ու գործունեության, ՔՊ-ական իշխանությունների կործանարար քաղաքականության մասին, ու նաեւ՝ հիշատակել իր թանկարժեք բնակարանի մասին։

Շուրջ 50 րոպե տեւած հարցազրույցում արտահայտած մտքերիցս Ալեն Սիմոնյանը վիրավորական չի համարել, ասել է թե չի ուզել հերքել, որ՝

ՔՊ ներսում առնետի նման իրար խժռում են ու շարունակելու են խժռել,

հայտնի չուկչայի անեկդոտի պես (երբ նռնակի հետ է խաղում եւ չի հասկանում, որ այն կարող է պայթել), այս իշխանությունը կրակի հետ է խաղում ու վտանգում մեր երկիրը,

ներքին պայքարում բռնաբարում է օրենքն ու արդարադատությունը՝ այն օգտագործելով լոկ սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման գործիք։

️Նա չի հերքում, որ առավոտյան Ջրվեժի առանձնատնից է գալիս ԱԺ աշխատանքի երկու մեքենայի ուղեկցությամբ, թեեւ ասվում էր՝ ապրում է Կոնդի կառավարական առանձնատանը։

Այս ամենն իրեն չի մտահոգել, այլ Ալեն Սիմոնյանն  անհանգստացել է «Հյուսիսային պողոտայում ու էդտեղ տներ առնել ու ծախելու» մասին իմ խոսքից։

Խոսքս լավ ու ամբողջական չի լսել, հակառակ դեպքում դա չէր պահանջի հերքել։ Բայց այդ մասին, եթե ցանկանա դատարանում կխոսենք։ 

Ի դեպ, ի տարբերություն իրեն, ես երբեք կարիք չեմ ունեցել և չունեմ որևէ տեսակի հովանավորչության: 

Նա ակնկալում է փաստերով ցույց տամ, թե Հյուսիսային պողոտայի որ բնակարանն է իրենը։

Ասեմ՝ Հյուսիսային պողատա հասկացությունը վաղուց զուտ կոնկրետ հասցե չէ, այլ հանրության մեջ ընդհանրական ձեւակերպում է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էլիտար կառույցների համար։

Ինձ համար էլ, ով միշտ ապրել է Երեւանի լավագույն, գեղատեսիլ ծայրամասում՝ Քանաքեռում, սնկի պես բուսնած փոքր կենտրոնի բարձրահարկերի հավաքականությունն ընդհանրական մեկ անուն ունի՝ Հյուսիսային պողոտա, որի տարբեր շենքեր ունեն տարբեր հասցեներ, ասել է թե էլիտար, հազարավոր դոլարներ արժողությամբ վեր խոյացող շենքեր։

Ի դեպ, այդ հասցեներից մեկում՝ Եկմալյան 1/1 հասցեում էլ Ալեն Սիմոնյանի բնակարանային առուվաճառքների պատմությունների մասին էլ մամուլը վաղուց է գրել։ 

Դատական թղթապանակի հարստացման համար էլ երեկվանից բազում քաղաքացիներ նոր փաստեր են ուղարկում: 

Իսկ ես Ալենի համար ընկեր Գեղամ չեմ, ինչպես նա է ինձ իր գրությունում դիմել (ինչպես ասում են՝ тамбовский волк тебе товарищ...)։ Ընկեր Գեղամով կարող են դիմել ինձ կուսակցական, գաղափարական ընկերներս, պայքարի զինակիցներս։ Եվ ոչ թե Հայրենիք ու Արցախ ուրացածները։

Հ.Գ. Արձանագրում. Ալեն Սիմոնյանը ստում է. Երկիր Մեդիային Նա դատի չի տվել, ինչպես ինքն է գրում ու իբր թե մեծահոգաբար հաշտության է համաձայնվել: 

Այսպես. Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս, որ հրապարակի Երկիր մեդիայի դեմ իր հայցը, հակառակ դեպքում ետ քաշի մամուլի դեմ իր ունեցած բոլոր հայցերը: 

Հ.Գ. 72 ժամ էլ տանք, որ հերքի կամ հաստատի դեռևս 2020թ.-ի սեպտեմբերին արված իր խոսքը՝ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալեն Սիմոնյանը մեկ ժամ ժամանակ էր տվել Գեղամ Մանուկյանին, որպեսզի վերջինս հերքի իր հարցազրույցում արված պնդումը առ այն, որ Ալեն Սիմոնյանը Հյուսիսային պողոտայում բնակարան է ունեցել, ապա այն վաճառել։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)