«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանում

Տեսանյութեր

Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվեցին Պ. Սևակի խոսքերով գրված երգերից։ Ժողովածուն կազմել է ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, ով իր խոսքում նշեց. «Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործություններն այդքան էլ շատ չեն։ Հավանաբար, հիմնական պատճառներից մեկը Սևակի բանաստեղծությունների կառուցվածքն է։ Նա չշարունակեց Ա․ Իսահակյանի, Հ․ Թումանյանի, Վ․ Տերյանի «երգայնությունը», այլ իր ոճով առավելապես մոտեցավ Վ․ Մայակովսկուն, Ու․ Ուիթմենին, Պ․ Էլյուարին, ինչն արդեն պահանջում էր կոմպոզիտորներից երաժշտական, մեղեդային նոր որոնումներ և լուծումներ, արտահայտման այլ միջոցներ, բառի հանդեպ առանձնահատուկ մոտեցում։ Հաջորդ պատճառի մասին գրել է հենց ինքը՝ Պ․ Սևակը՝ ասելով, որ «արդի բանաստեղծությանը չպիտի նայել իբրև սովորական միաձայն երգի, որ ժամանակն է երգային մտածողության փոխարեն մենք նույնիսկ 5-10 տողանոց բանաստեղծության մեջ ունենանք սիմֆոնիկ մտածողություն և միաձայնության փոխարեն՝ բազմաձայնություն»։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում կարևորեց այսօրինակ ժողովածուի ստեղծումը, քանի որ «երգիչների և երաժիշտների կողմից մշտապես փնտրված այս գործերը առավել հասանելի կլինեն՝ հանրահռչակելով Պարույր Սևակի սիրային, հայրենաշունչ և անչափ հուզական ստեղծագործությունները, որոնք երգ են դարձել և տասնամյակներ շարունակ թևածում են»։

Հանդիսության ընթացքում Պ. Սևակի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգերը ներկայացրին Մարիցա Թիլիկյանը, Լուսինե Օրդուխանյանը և Դիանա Հարությունյանը։ Նվագակցում էր Մարգարիտ Սարգսյանը։ 

Թատերականացված ընթերցումներով հանդես եկան Տարածաշրջանային թիվ 1 քոլեջի սաները։ Ասմունքող Գայանե Սամվելյանը կարդաց Պ. Սևակի բանաստեղծություններից:

«Պարույր Սևակը երգերում» ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակգությամբ։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը