Չեխիայում «օրենքով գողերի» թագադրման ժամանակ ձերբակալել են Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն)
Արխիվ 16-20Չեխիայի Հանրապետության ՆԳ նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են ՌԴ-ում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն),- այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին: Primecrime.ru կայքի տեղեկություններով՝ Թաթուլյանը ձերբակալվել է «օրենքով գողերի» թագադրման ժամանակ: Բացի Թաթուլյանից, բերման են ենթարկվել նաև«օրենքով գողեր» 58-ամյա Գայոզ Զվիադաձեն , որն առավել հայտնի է քրեական շրջանակում որպես Գիյա Քութաիսցի, 43-ամյա Գելա Կարդավան և 42-ամյա մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը: Տեղեկատվության համաձան՝ միջոցառումը ֆինանսավորել է հենց Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական անձնագրով: Ռուբեն Թաթոյանը հանդիսանում է «Վեսնա» SPA-հյուրանոցի համասեփականատերը և տնօրենների խորհրդի նախագահը: Նրան է պատկանում նաև «Նովի վեկ-մեդիա» ընկերությունը:
https://iravunk.com/sim/?p=29962&l=am/

