Եվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն

Հասարակություն

Ղրղզստանում «Արարատ» հայկական համայնքի նախկին նախագահ, «Ղրղզստանի КВН» ակումբի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Ղրղզստանի կառավարության պետական ​​մրցանակի դափնեկիր Եվգենի Լվովի Հակոբյանին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն։

Ե. Հակոբյանի ենթադրությամբ` հնարավոր պատճառը այն է, որ իր մայրը կիսով չափ հայ է, չնայած հայրը` զտարյուն հայ է:

«Ես չգիտեմ, թե ով է ինձանից ավելի հայ: Եթե ինձ են մերժում տրամադրել քաղաքացիություն, ո՞ւմ է այն տրվում», - վրդովված է անվանի մշակույթի գործիչը: Նա նաև ընգծում  է. «Երեխաներիս մեծացնում եմ հայկական ավանդույթներով և ոգով։ Բացի այդ, Սփյուռքում զբաղվում եմ հայկական շահերի առաջմղմամբ։ Միգուցե ես սխա՞լ շահեր եմ քարոզում, եթե «հայ» չեմ»։

Ներկայումս Հակոբյանը խոշոր արդյունաբերական բիզնեսմեն է, և նա ծրագրում էր Ղրղզստանի և Հայաստանի միջև գործարար կապերի զարգացումը։

Հատկանշական է, որ Ե. Հակոբյանը Մոսկվայում ԴՆԹ թեստ է հանձնել, որը ցույց է տվել, որ նա 100 տոկոսով հայ է։

Հիշեցնենք, որ iravunk.comհարցազրույց էր վերցրել Ե.Հակոբյանից, որտեղ նա մանրամասն պատմում է իր` որպես Ղրղզստանում հայկական համայնքի ղեկավարի գործունեության մասին։

Պատրաստեց՝ Զարուհի Բաբուխանյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում