Տրամադրության բարելավումն օգնում է նվազեցնել աղիներում բորբոքային գործընթացների մակարդակը․ հետազոտություն

Հասարակություն

Բժշկական միջամտությամբ տրամադրութունը բարձրացնելը (հոգեթերապիա, հակադեպրեսանտներ, ֆիզիկական ակտիվություն) կարող է նվազեցնել Կրոնի հիվանդությունով ու խոցային կոլիտով հիվանդների մոտ բորբոքումների մակարդակը։ Այս մասին են վկայում Ebiomedicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։

Աղիների բորբոքային հիվանդությունների շարքին են դասվում Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը։ Դրանք աղեստամոքսային տրակտի քրոնիկ աուտոիմունային բորբոքումներ են, որոնց ախտանշաններից են որովայնի ցավերը, փորլուծությունը, հոգնածությունն ու էնկոպրեզը (կղանքի անպահություն)։ Այս ամենը հանգեցնում է տրամադրության ակնհայտ անկման և առհասարակ հոգեկան խնդիրների զարգացման։

Գիտնականներն ուսումնասիրել են 15 հազար հետազոտության տվյալները, որոնցում գնահատվել է տրամադրության բարելավմանն ուղղված միջոցների ազդեցությունը աղիների բորբոքային հիվանդություններով հիվանդների մոտ բորբոքային կենսամարկերների վրա։ Գիտական աշխատանքի հեղինակներն առանձնացրել են նմանատիպ սխեմաներ ունեցող առավել որակյալ գիտափորձերից 28-ը, որոնց մասնակցել է ավելի քան 1700 մարդ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեթերապիայի, այդ թվում ճանաչողավարքային թերապիայի դեպքում բորբոքման մակարդակն ավելի շատ է նվազում՝ համեմատած հակադեպրեսանտների և մարզումների հետ: Սակայն ընդհանուր առմամբ այս բոլոր միջոցներն էլ համարվում են արդյունավետ։ Գտական աշխատանքն ապացուցել է, որ այս մեթոդն օգնում է նվազեցնել աղիքային բորբոքման մակարդակը միջինում 18%-ով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում