«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս անվանի սպորտային մարմնամարզիկ, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 40-ամյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ հայտարարեց իր մարզական կարիերան ավարտելու մասին։ Այս որոշումը նա կայացրել էր դեռևս այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կայացավ Իտալիայում։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ հետ։ - Որն է պատճառը մարզական կարիերան ավարտելու։

- Շատ դժվար եկա այս որոշմանը։ Ինձ շատ խանգարում են վնասվածքներս, որոնք բազմաթիվ են, մեջքի, ուսի և դաստակի։ Շարունակական են ցավերը ու չի լինում վերականգնվել։ Այս պարագայում ճիշտ որոշում էր թողնել պրոֆեսիոնալ սպորտը։ Հակոբ Սերոբյանը և Սոս Սարգսյանը առաջինն են առաջարկել ինձ, որ ավարտեմ մարզական կարիերաս։ Իրականում հիմնական խնդիրը իմ վնասվածքներն են։

- Հարություն, տեղյակ եմ, որ մտադիր ես զբաղվել մարզչական գործունեությամբ ու ամբողջությամբ չես հեռանում սպորտից։

- Իհարկե, մեր հավաքականի մարզիկների հետ եմ, կփորձեմ օգնել նրանց, աշխատելու եմ Վահագն Դավթյանի հետ, որպես անձնական մարզիչ։ Այս պահին դեռ քննարկման փուլում է, սակայն կլինեմ հավաքականի կողքին։ Իմ հիմնական գործիքը նժույգ թափերն է, այն սիրով փոխանցում եմ մեր ապագա սերնդի ներկայացուցիչներին, երիտասարդներին։ Շատ կուզենամ, որ նրանք կարողանան իմ կատարած արդյունքները եռապատկել, քառապատկել։ Իմ ցանկությունն է, որ երիտասարդ սերունդը ավելի զարգացնի։ Ուզում եմ, որ նժույգ թափեր վարժությամբ ունենանք Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն։

- Հարություն, իսկ ինչի համար ես ափսոսում, որ չհասցրիր իրականացնել քո մարզական կարիերայի ընթացքում։

- Կուզենայի նվաճած լինել ՕԽ մեդալ, ափսոս չստացվեց։

- Իսկ որպես հիշարժան մրցաշար ինչ կարող ես նշել։

- Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, այն իսկապես շատ յուրահատուկ էր ինձ համար։ Պատճառը ոչ միայն այն էր, որ իմ պատվին մեր երկրի հիմնը հնչեց, պարզապես այդ հաղթանակը շատ վաղուց էր սպասված։ Վերջին անգամ 61 տարի առաջ մեր լեգենդար մարմնամարզիկ, Օղակների արքա Ալբերտ Ազարյանին էր հաջողվել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Ու այդքան տարի անց ես կարողացա կրկնել այդ նվաճումը, «սառույցը կոտրեցի» ։Զգացողություններս աննկարագրելի էին, անչափ հպարտ էի, որ բոլորի, ծնողներիս, մարզիչներիս, ընկերներիս ու հայ ազգի պատիվը բարձր պահեցի։ Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում այս կյանքում, իսկապես շատ եմ աշխատել, տքնաջան պարապել դրան հասնելու համար։ Ուրախ եմ, որ 2027-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կայանալու է Երևանում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում