ՔՊ-ական լիքը պատգամավոր հասկանում է, որ ՀՀ-ում պետական կարգի վերականգնումից հետո իրենք լինելու են...

Թեմա

Արմեն Հովասափյանը գրում է

Շատերին թվում է, թե այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սպոնտան ու հանպատրաստից գործողություններ են, և չունեն ենթատեքստ ու խորքային ասելիք, սակայն միանշանակ է, որ իրականում գործ ունենք հստակ գծված ու քայլ առ քայլ հաշվարկված սխեմատիկ կոմբինացիաների հետ, երբ յուրաքանյուր հաջորդ քայլը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Եթե կարճ՝ Փաշինյանը ոչինչ հենց այնպես չի անում՝ սկսած «ապապետականության», «իրական Հայաստանի» մասին թեզեր տիրաժավորելուց, վերջացրած հեծանիվ քշելը։ Որևէ մեկին չթվա, թե Նիկոլը չգիտի իր քայլի վտանգավորությունը, բնավ, սակայն նա, լինելով օտարածին, ավելի կոնկրետ՝ թուրքական մշակույթի կրող անհատ, ծառայում է պանթյուրքիստ տերերին՝ հստակ կատարելով իր առջև դրված առաջադրանքն ու հստակ մշակված ծրագիրը։ 

 

Իսկ ինչ է անում Նիկոլը։ Այս պարզ ու անմեղ հարցի տակ մի քանի շերտերով ու տարբեր ծխածածկույթներով թաղված օպրեացիաներ են՝ իրենց համապատասխան ենթաօպերացիաներով։ Առաջին հերթին պարզ է մի բան․ թե՛ Փաշինյանը, և թե՛ առավել ևս նրա վարչախումբը, փայլուն գիտեն, որ այն, ինչը նրանք ունեն այսօր, ինչ դիրիքի հասել են, իրենց կյանքի ամենավերին գրադացիան է, դրան հաջորդելու է տոտալ անկումը։ Օրինակ ՔՊ-ական լիքը պատգամավոր շատ հրաշալի հասկանում է, որ ՀՀ-ում պետական կարգի վերականգնումից հետո իրենք լինելու են ՝

ա) քրեակատարողական հիմնարկներում,

բ) դառնալու են վտարանդի (սա հիմնականում վերաբերվում է «բարձր դասի» քպ-ականին) կամ ուղղակի լինելու են հարնության կողմից изгой-ներ։

Սրանք սցենարներ են, որոնք միֆերի դաշտից չեն, այլ դրանց հետագա ճակատագիրը։ Նրանք հասկանում են, որ ցանկացած պահի Փաշինյանն իրենց «զոհաբերելու» է, ինչպես արեց Հովիկ Աղազարյանին, ով հանդգնեց դուրս գալ «նիկոլական ռամկաներից»։ 

 

Ավելին, բոլորը հստակորեն գիտակցում են, որ ինչպես Հովիկի դեպքում ՀԺ-ով Փաշինյանը «փչացրեց» վերջինիս՝ հրապարակելով «պրիմիտիվ» ու բոլորին հայտնի «ճշմարտություններ» հրապարակելով ու ծաղր ու ծանակի ենթարկելով, նույնն անելու է, ասենք, Ալեքսանյան Վահագի կամ Լուլույի դեպքում։ Հենց այդ պատճառով է, որ այն դատարկաբանություններն ու հակապետական թեզերը, որոնք վերջին 1-1,5 տարիներին հնչեցնում է Նիկոլը, բոլորը ինքնամոռաց ծափահարում են և արագ-արագ կրկնում՝ փորձելով ամուր տեղավորվել նիկոլական տիրույթում։ ՔՊ-ականները գիտակցում են, որ, երբ ՀԺ այն տողերը, թե «նրանք, ով ինչ-ինչ հանգամանքերով «պոկվել են» խմբակցությունից ու թիմից, անփառունակ կարիերա են ունեցել», բացահայտ սպառնալիք են բոլորին և ամբողջովին տեղավորվում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ» հայտնի արտահայտության մեջ։

 

Ի դեպ՝ մի տենդենց եմ նկատել, բոլոր այն անձիք, ովքեր տարբեր պատճառներով դուրս են գալիս իշխանության համակարգից, միանգամից դառնում են «մոնստոր կոռուպցիոներ», որոնք կերել ու մսխել են «հերոս հարակտույի փողերը», և ՔՊ-ականները, բոլորը փայլուն հասկանում են, որ Փաշինյանի հանդեպ յուրաքանչյուր «ոտնձգության» դեպքում, իրենք համալրելու են այդ շարքերը։ 

 

Ոչ վաղ անցյալում, երբ 2018-ին Փաշինյանի կողմից իրականացվում էր հայտնի իրադարձությունները և դագաղներով «թաղում» էին ՀՀԿ-ին, շատերը հայտարարում էին, թե վերջ՝ «ՀՀԿ-ն մեռավ», սակայն ժամանակը ցույց տվեց լրիվ հակառակը։ Ժամանակին ՀՀ-ում գործող «քաղհասարակությունն» ու նիկոլանմանները Սերժ Սարգսյանին «բռնապետ» կամ «դիկտատոր» էին համարում, հայտարարում, թե ՀՀԿ-ն չունի սեփական կարծիք ու դիրքորոշում և ամեն ինչ կատարվում է Սարգսյանի ցանկությամբ։ 2018-ին հաջորդած իրադարձությունները փաստեցին հակառակը, որ ինչքան էլ կուսակցությունից շատերը «թռան», այդ ծանր շրջանում լքեցին խրամատը, կուսակցական տոմսերը պահեցին և այլն, կար մի կորիզ, ինստիտուցիոնալ մի համակարգ, որը ցույց տվեց իր կայունությունն ու համակարգային լինելը։ 2018-ից հետո՝ շատ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ունի հավատարիմ ու գաղափարական կազմ, ով անկախ ամեն ինչից հասկանում է իր քաղաքական առաքելությունը և առաջին հերթին պետության առաջ ունի պարտավորվածություն։  

 

Ժողովրդավարությունն իր հիմնական դրոշակ դարձրած Նիկոլը դասական բռնապետ է՝ լիբերալ-ֆաշիզմի նեկայացուցիչ, երբ իրադարձությունները մեկնաբանում է զուտ իր քաղաքական ճաշակին համապատասխանեցնելով, ինչպես հայտնի «Անասնաֆերմա»-ում էր ասվում՝ «բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը»։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)