Լևո՛ն ջան, կասե՞ք ինչքան փող ունեք, Արցախից էի՞ք բերել, դուք ՀՀ «խոպան» էիք եկել. Սիմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան (տեսանյութ)

Հասարակություն

Ես ձեր համարձակությունից եմ ուզում, ընդհանրապես, երբ որ կոռուպցիայից և մարդ սպանելուց են խոսում, այս հատվածը պատգամավորների պետք է դուրս գա և ձև անի, որ որևէ կապ չունի այս քննարկվող թեմայի հետ և չլսի, ձև անի, որ չի լսում։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովո՛ւրդ, մարդիկ, ախր հիշում են այդ ամեն ինչը, մարդիկ երեկ չեն եկել ՀՀ: Դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցություն ունեք: Այն կայքերը, որ առնում եք, շենքերը, որ առնում եք, մեքենաները, որ առնում եք, միտինգները, որ կազմակերպում եք, բա որտեղի՞ց այդ փողերը:

Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք: Պարոն Քոչարյան, կասեք՝ ինչքա՞ն գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը, մոտավորապես: Արցախից էի՞ք բերել այդ գումարները»,- ասաց նա:

Լևոն Քոչարյանը, ում ուղղված էր Ալենի խոսքը տեղից արձագանքում էր, սակայն Սիմոնյանը նշեց, որ իր հետ դու-ով չխոսի:

«Նորից եմ ասում՝ Հյուսիսային պողոտայի տները, տարածքները, Արցախից էի՞ք բերել, մնացած ամեն ինչն Արցախից էի՞ք բերել, որտեղի՞ց էիք բերել: Իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ խոպան էիք եկել։ Պարոն Քոչարյան, ես խնդրում եմ մի՛ ընդհատեք իմ խոսքը»,- ասաց նա:

Հայաստան խմբակցության պատգամավորները նորից ընդհատում էին Սիմոնյանին, ինչին նա արձագանքեց՝ պարոն Մանուկյան, պարոն Քոչարյա՛ն , մի՛ ընդհատեք:

«Եկել էիք ՀՀ, անվտանգությունից էիք խոսում, երբ որ բանակը թալանանում էիք, ում ինչ ասես, որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում, փայ էիք մտնում, հիմա եկե՞լ եք, կոռուպցիայի՞ց եք խոսում:

Լավ, ես կոնկրետ անուններով չեմ ասում՝ Լևոն Քոչարյանն այսինչ օրը գնաց: Ես կարո՞ղ է նորություն եմ ասում, կամ առաջին մարդն եմ, որ դա ասում եմ: Այնպես եք զարմանում: Իմ հետ բանավեճի մեջ մի՛ մտեք, առաջինը չի ստացվի այդ բանավեճը, մեր խոսակցականը շատ տարբեր է, երկրորդը՝ բովանդակային առումով չի  ստացվելու, այնպես որ ես եղբայրաբար խորհուրդ եմ տալիս՝ լռե՛լ։ Նաև օրենսդրությունն է դա խորհուրդ տալիս»,- ասաց նա:

Ապա Սիմոնյանը նշեց, որ պարոն Մինասյանի և պարոն Մանուկյանի ձայնն էր սպասում լսել: Ապա, Ալենը նշեց, որ երբ խոսում են սպանությունների մասին, ասում են, թե հղի կնոջը ավտոյի տակ գցեցին և ձեռքին պարզեց Պողոս Խողոսյանը նկարը: «Այս ո՞վ է, ճանաչո՞ւմ եք: Պարո՛ն Մանուկյան, այս մարդու անունը գիտե՞ք, պարո՛ն Քոչարյան, գիտե՞ք անունը: Գիտե՞ք, թե՝ ոչ:

Հարգելի՛ հայրենակիցներ, սա Պողոս Պողոսյանն է, սա Պողոս Պողոսյանն է, որը մեր հարգարժան պատգամավոր Լևոն Քոչարյանի հորն անունով դիմելու համար, զուգարանում ծեծվել և սպանվել է և ի դեպ դաշնակցական է»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքում էր, թե մինչ հիմա ապացուցված չէ այդ հանգամանքը:

«Ես ուզում եմ հասկանալ, հիմա դաշնակցականներն ինչ-որ պրիտենզիա ունեցե՞լ են այս մարդու հետ կապված։ Հարգելի գործընկերներ, մեր գործընկերներից մեկի՝, տիկին Քլոյանի եղբորը մարտի մեկին գնդակահարել են Երևան քաղաքի կենտրոնում։ Երևան քաղաքի կենտրոնը սարքել էիք ճակատամարտի դաշտ»,- շարունակեց Սիմոնյանը:

Նա դիմեց տեղից արձագանքող Գեղամ Մանուկյանին՝ կարո՞ղ եք լռել:

«Այ այսպես, ես անձամբ կարծում եմ՝ ճիշտը դուրս գալն է դահլիճից, բոյկոտելն է, այ, երբ որ խոսք է գնում կոռուպցիայից և մարդ սպանելուց, բոյկոտեք: Ամենաճիշտ տրամաբանությունն է, այնպես որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս այդ բանավեճերի մեջ չմտնել»,- ասաց ԱԺ նախագահը:

Ապա Սիմոնյանը նշեց, թե ինչ ասաց ընդամենը 0։5% է, այնքան ասելու բան կա: «Դրա համար էլ ժողովուրդը նույնիսկ այն պարագայում, որ ինչ-որ հարցում մեզնից երկմտում է, մեզնից դժգոհում է, երբ որ համեմատական է անցկացնում ասում է՝ վայ, Աստված մի արասցե, այս մարդիկ որևիցե ձևով իշխանության գան: Այն 10 տարվա ընթացքում, երբ որ դուք իշխանության եք եղել, մարդկանց մեջ այնպես հետք է թողել, մոռացե՛ք, յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ, Հովիկ Աղազարյանն ավելի շուտ կդառնա իշխանություն, քան դուք»,- եզրափակեց Սիմոնյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին