«Փաստ». Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգը այսօր առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ 21-րդ դարի քաղաքակրթվածության և զարգացածության պայմաններում այս հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Սփյուռքի, ապա նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերի արդյունքում տասնյակ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Բայց Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը, այլև շարունակում է աջակցել Ադրբեջանին, որը ցեղասպանական հանցագործությունների թիրախ դարձրեց արցախահայությանը՝ սկզբում տոտալ շրջափակման մեջ պահելով նրանց, ապա դարձնելով ագրեսիայի նշանակետ ու բռնագաղթի ենթարկելով։ 

Ու այս հարցում շատ կարևոր է ոչ միայն թուրքական ժխտողականության դեմ պայքարը, այլև Ադրբեջանի գործողություններին համապատասխան քաղաքական ու իրավական գնահատական տալը, իսկ սա կարող է տեղի ունենալ հենց ցեղասպանության կանխարգելման օրակարգի զարգացման շրջանակներում։ Իսկ այս թեման մասնագիտական շրջանակների ու միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռելու տեսանկյունից արդյունավետ կարող է լինել նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների ձևաչափը։ Ուշագրավ է, որ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։ 

Այս տարի դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով: Թվում էր, թե այս կարևոր միջոցառման կազմակերպման ուղղությամբ ԱԳՆ-ի ու կառավարության մյուս պատասխանատու կառույցների կողմից պետք է հատուկ պատրաստություն տեսնվեր, բայց, ինչպես երևում է, բարձիթողի իրավիճակ է։ Հարկ էր, որ մասնագիտական շրջանակների հետ մեկտեղ ֆորումին հրավիրվեին նաև արտերկրյա իրավական, դիվանագիտական ու քաղաքական հարթություններում մեծ ազդեցություն ունեցող գործիչներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բայց հայտնի չէ՝ նման անձինք հրավիրվե՞լ են, թե՞ ոչ։ Հաշված օրեր են մնացել Գլոբալ ֆորումին, սակայն երեկ դեռ ո՛չ նորմալ օրակարգը կար, ո՛չ էլ կոնկրետ զեկուցողներն էին հայտնի։ 

Այսինքն, լավագույն առիթը կա հեղինակային Գլոբալ ֆորումի նախաձեռնության միջոցով շատ կարևոր հարցեր բարձրացնելու և միջազգային հանրությանն ու փորձագիտական դաշտին կարևոր ուղերձներ փոխանցելու համար, բայց չի արվում։ Այնպիսի տպավորություն է, որ Գլոբալ ֆորումը վերածվել է ընդամենը ձևական միջոցառման, որը ընկել է Հայաստանի «վզով» ու ստիպված պիտի իրականացվի։ Չնայած ՀՀ իշխանություններից այլ մոտեցում սպասելի էլ չէր, քանի որ մի շարք ուղղություններով նրանք ևս միացել են ցեղասպանության ժխտման արշավին։ Պատահական չէ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առաջնահերթություն չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հորդորում զերծ մնալ Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումից, մոռանալ պատմական Հայաստանի մասին ու ընդհանրապես հրաժարվել մեր արմատներից։
 Այդպիսով, ՀՀ իշխանությունները հագուրդ են տալիս թուրքադրբեջանական պահանջներին։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կարող է ընդհանրապես այնպիսի պահանջ դրվի, որ պետք է ամեն կերպ խուսափել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում