«Փաստ». «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու յուր տիկինը հերթով «ավետեցին» հանրությանը, թե բա՝ այսքան ու այսքան դիտումներ, «կիսումներ» ունեն տարբեր սոցցանցերում, այսքան ու այսքան «հավանումներ»: Աննա Հակոբյանը՝ դեռ մի կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ստացվում է, որ երկրի ղեկավար համարվող անձը լրիվ «տիկտոկեր» ու «բլոգեր» է դարձել: «Բլոգեր-ղեկավար», էլի: 

Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում»: Այսինքն, թե՝ վարկանիշներն իբր աճում է, իրենց հանդեպ հետաքրքրությունն իբր աճում է: Դե, տոլմայի-բանի հաշվին: Մի ժամանակ գոնե «100 փաստ» էր նշում, որոնց մեծ մասն, իհարկե, փաստեր չէին, կամ կեղծ էին, բայց հիմա արդեն լրիվ «տիկ-տոկ» վիճակ է: Թե բա՝ այսքան ու այսքան հազար դիտում ու հավանում է եղել: Ուրեմն՝ այդքան զոհ տվեցինք իրենց պատճառով, ուրեմն՝ 12 հազար քառակուսի կիլոմետր թուրքին են տվել, ուրեմն՝ հերթով զիջում են ու զիջում, դա... հեչ: 

Կարևորը՝ «Տիկ-տոկում» կամ «Ֆեյսբուքում» «լայքեր» ու «շեյրեր» ունեն: Ինչպիսի կարևորագույն, խոշորագույն ձեռքբերում: Ի դեպ, տեսնես Փաշինյանի սոցցանցային էջերում «մոնետիզացիան» (այսինքն՝ հավանումներին համապատասխան՝ գումար ստանալու մեխանիզմը) գոնե միացրա՞ծ է: Չէ՞ որ նրա համար դա թիվ երկու արժեքն է: Դե, իշխանությունից, աթոռից, պաշտոնից հետո: 

Ի դեպ, «տիկտոկեր» Փաշինյանին կարելի է հուշել, որ եթե ուղիղ եթերում հրաժարական տա՝ այլևս երբեք պետության կառավարմանը թնդանոթի կրակոցի հեռավորությամբ չմոտենալու պայմանով, հաստատապես «հավանումների» ու «կիսումների» թվով այդ եթերը կգերազանցի մինչև այժմ ունեցածներին՝ միասին վերցրած: Աշխարհի շատ հայտնիներ կնախանձեին այդպիսի դիտումներին, «կիսումներին», առավել ևս՝ հավանումներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=299414&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ