Դու ՀՀ վարչապե՞տն ես, թե գլխավոր գինեկոլոգը. ՀԱՊ կուսակցություն

Ներքաղաքական
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Այսօրվա Ազգային ժողովում Նիկոլի հնչեցված այն միրտքը, որ Ազգ-Բանակ գաղափարը վտանգավոր է Հայաստանի համար, ուղղակի զառանցանք է, եթե, իհարկե, այդ անձը Ազգ-Բանակ գաղափարը վտանգավոր չի համարում իր աթոռի համար: Մենք կարող ենք տասնյակ երկրների օրինակներ բերենք, Շվեցարիայից, Իսրայելից մինչեւ հեռավոր Ասիա, Լատինական Ամերիկա, որտեղ Ազգ-Բանակ գաղափարն, ուղղակի, այդ պետությունների անվտանգության երաշխիքն է, բայց կարծում ենք՝ ավելորդ է, որովհետեւ խնդիրն ինչ-որ օրինակների, բանավեճի մեջ չէ, խոզի գլուխը ուրիշ տեղ է թաղված: Նիկոլի խոսքերից կարելի է հասկանալ, որ էս մարդու մոտ մի տեսակ մեծ ատելություն է եղել ու կա ԱԶԳ, ԲԱՆԱԿ, ՀԱՅՈՑ, ՀԱՅ, ԱՐՑԱԽ , ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ բառերի հետ կապված: Եթե մենք մի փոքր վերլուծենք, ապա հստակ կտեսնենք, որ մեր ամբողջ պատմության ժամանակ, երբ մենք ոտքի ենք կանգնել ինչպես Ազգ-Բանակ, մենք միշտ հաղթանակներ ենք ունեցել: Հիմա Նիկոլի արած հերթական հայտարարություից հետո՝ հարց է ծագում՝ ո՞ւմ համար է վտանգավոր Ազգ-Բանակ գաղափարը:
 
Եվ ահա մի քանի տարբերակներ.
1. իր աթոռի համար
2. Ալիեւի համար
3. երկուսը միասին:
 
Սա հստակ մեսիջ է թշնամուն, որով ասում են, որ «ձեր պահանջները կատարում ենք»: Նիկոլի կողմից Ազգային ժողովի ամբիոնից արված բոլոր այս տեսակի հայտարարություններն, ուղղակի, իրենց մեջ կատարված հանցանքի ինքնախոստովանություն է: Օրինակ, «Արցախը Հայաստան է եւ վերջը», դարձավ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Հայոց բանակը» այլեւս կարեւոր չէ, որովհետեւ մեր սահմանները պետք է դառնան անցակետ թշնամու համար, «Մայր Հայաստանը հղի էր Արցախով, որը միայն վիժեցնելով կարելի էր փրկել մորը»:
 
Ժողովուրդ, դուք զգացել եք, որ այս մարդը հղի կնոջ սպանելու, վիժեցնելու հանդեպ մի տեսակ արտասովոր հաճույք ունի: Մեկը չկա հարցնի՝ դու Հայաստանի Հանրապետության վարչապե՞տն ես, թե գլխավոր գինեկոլոգը: Ինչևէ, երկար կարող ենք օրինակներ բերել, բայց, կարծես, չկա մեկը, ով չգիտի, թե ինչքան ցավ ու տառապանք է են բերել այս մարդիկ մեր երկրի ու ժողովրդի գլխին, իսկ եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, ուրեմն՝ կամ հայ չի, կամ էլ իրականության հետ ոչ մի աղերս չունի:
 
Այնպես որ, եթե դուք իսկական հայ եք, ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե Նիկոլի կողմից Հայաստանը նիկոլստան դարձրած երկրի «հպարտ քաղաքացի», ով տուգանքի մատերիալ լինելու ցանկ ու հարկ վճարելուց բացի՝ ոչ մի իրավունք չունի, ուրեմն՝ Հայաստանը չի կորի, Արցախը նորից կազատագրենք եւ վերջապես այլեւս երբեք թույլ չենք տա, որ թշնամին կամ դավաճաններն իրար պաս տալով՝ բռնազավթեն իշխանությունը եւ որոշեն մեր ճակատագիրը», - ասված է հայտարարության մեջ:
 
Հիշեցնենք, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը քաղաքական հետապնդման արդյունքում շուրջ 7ամիս է արդեն, ինչ գտնվում է անազատության մեջ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում