«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները

Հասարակություն

Մղձավանջների հաճախակի բնույթ ստանալը կարող է հուշել աուտոիմունային հիվանդությունների, այդ թվում՝ գայլախտի զարգացման մասին: Այս եզրահանգմանն են եկել Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են EClinicalMedicine ամսագրում։

Գիտնականները տվյալներ են հավաքել գայլախտով (հոդերի, մաշկի, երիկամների և այլ օրգանների ու հյուսվածքների աուտոիմունային հիվանդություն) և այլ համակարգային աուտոիմունային ռևմատիկ հիվանդություններով 69 բուժառուի առողջական վիճակի մասին։ Բացի այդ, կամավորներին խնդրել են նշել՝ արդյոք իրենց կյանքի տարբեր փուլերում, այդ թվում՝ մինչ հիվանդության սրումը, նյարդաբանական կամ հոգեբանական ախտանշաններ նկատել են, թե ոչ։

Արդյունքում պարզվել է, որ գայլախտի զարգացումը կամ ախտանշանների սրումը կանխատեսող ամենատարածված նշաններից է եղել մղձավանջների հաճախականության աճը։ Հետազոտությանը մասնակցած կամավորների մեկ երրորդը հայտնել են, որ սկսել են տհաճ երազներ տեսնել գայլախտի ի հայտ գալուց ավելի քան մեկ տարի առաջ։ Ընդհանուր առմամբ՝ գայլախտով հիվանդ հինգ բուժառուից երեքը և ռևմատոլոգիական այլ հիվանդություններով յուրաքանչյուր երրորդ բուժառուն հայտնել են վառ ու տհաճ մղձավանջների մասին։ Առավել հաճախ կամավորները երազում հարձակման էին ենթարկվում, տարատեսակ թակարդների մեջ էին հայտնվում կամ ընկնում։

Գիտնականները ենթադրում են, որ ստացված տվյալները կարելի է օգտագործել աուտոիմունային հիվանդությունների բուժման և կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու համար: Այնուամենայնիվ, պատճառները, թե ինչու են նման ախտաբանություններին նախորդում մղձավանջները, դեռևս պարզ չեն։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան