ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն անձամբ է վերահսկելու իրավիճակը Աբխազիայում

Միջազգային

 Ռուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.

«ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն անձամբ է վերահսկելու իրավիճակը Աբխազիայում։ Այս իրադարձությանը նախորդել է պետության ղեկավարի որոշումը, այսինքն, խնդիրն անձամբ Պուտինի ուշադրության դաշտում է: Ըստ ինսայդերների՝ Վայնոյի առաջ խնդիր է դրվել` ապահովել Ասլան Բժանիայի վերադարձը նախագահի պաշտոնին հանրապետությունում արտահերթ ընտրությունների արդյունքում։

Այս պահին տեղեկատվական ոլորտում անհրաժեշտ կոորդինացում է իրականացվում. ռուսական հիմնական պետական ​​լրատվամիջոցները բացասաբար են լուսաբանելու ընդդիմությանը, հատուկ շրջափակված է նրա ղեկավարների հետ շփումները և նրանց հարթակ տրամադրելը, Բժանիան դիրքավորվում է որպես հավատարիմ. և Ռուսաստանի բարեխիղճ դաշնակիցը։ Դրանով նաեւ հիմնականում ՌԴ քաղաքացիներից բաղկացած Աբխազիայի բնակչությանը հստակ մեսիջ է ուղղվում, թե իրականում ինչ նախապատվություններ ունի Մոսկվան, հաշվի առնելով, որ արեւմտյան եւ թուրքական ֆինանսավորմամբ գործող ընդդիմադիր վերնախավը եւս ներկայանում է պրոմոսկովյան դիրքերից` դրանով շփոթության մեջ դնելով մարդկանց»:

Աղբյուրն ակնարկում  եւս մեկ նյուանսի մասին, որը տանում է դեպի մոսկովյան քաղաքականության ինտրիգայի դաշտ` մատնանշելով, որ իրականում խնդիրը շատ ավելի խորքային է.

«Եվս մեկ կարեւոր հանդամանք: Մինչ այս աբխազական ուղղության կուրատորությամբ զբաղվում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց փաստացի նախագահի ուղիղ հանձնարարությունենրով գործող եւ հնուց նրա մերձավորի համարում ունեցող Դմիտրի Կոզակը: Ավելի կոնկրետ, նրա ֆունկցիան հետխորհրդային տարածքում ինտեգրման հարցերն են, այդ թվում` Ուկրաինայի հետ հարաբերությունները: Այն, որ Ուկրաինայում պատերազմ է, դա նաեւ Կոզակի մեծ ձախողումն է։ ՌԴ-ն էական խնդիրներ ունի նաեւ հետխորհրդային ողջ տիրույթում, եւ, պարզվեց, նաեւ Աբխազիայում, որը լիովին կախված լինելով Մոսկվայից, պետք է, որ նման ցնցումների մեջ չհայտնվեր: Ու հիմա, եթե աբխազախան կուրատորությունը փոխանցվում է Վայնոյին, դա նաեւ հուշում է, որ Կրեմլն արդեն չի պատրաստվում Կոզակի համատարած ձախողումների վրա աչք փակել: Հաշվի առնելով, որ այդ ձախողումների հետեւանքները կարող են Ռուսաստանի համար վերաձվել ռազմավարական պարտության ողջ հարավային ուղղությամբ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում