ՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ներքաղաքական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների՝ Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու հետ կապված հարցերին։

Հարցին, թե Հովիկ Աղազարյանին խմբակցությունից կհանեն թե ոչ, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց, որ իր կարծիքով, եթե Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, ապա նա այդ թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու։

«Եթե Հայաստանի վարչապետը ինձ նման բան խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդիմանա այդ խնդրանքին» - պատասխանեց Սիմոնյանը լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կաներ նա Աղազարյանի փոխարեն։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ էնպես չի, որ վարչապետն առավոտյան արթնացել և որոշել է, որ նման խնդրանք կամ հրահանգ պետք է տա։ Մարդիկ սխալներ են անում, ստեղծում են խնդիրներ համակարգի, արդարադատության և այլնի հետ կապված։ Այդ արձանագրություններից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել։

«Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ձեզ վարչապետի բոլոր որոշումները, մենք նույնիսկ անհամաձայն լինելով ընդունում ենք, քանի որ չենք կարող նրան հակառակվել։ Էդպես չի՜» - ասաց Սիմոնյանը։

Լրագրողի, այն հարցին, թե Աղազարյանի մանդատը վայր չդնելու որոշումը կապ ունի՞ նրա քրեական գործերի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես ցավում եմ, որ պատգամավորներ կան, որոնք չեն հասկացել, որ պատգամավոր լինելն իրենց ոչ մի քրեական պատասխանատվությունից չի փրկելու։ Եթե կա քրեական գործ, ով ուզում է լինես, դա քեզ չի փրկելու»։

 

https://iravunk.com/sim/?p=299258&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ