«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թանգարան, որը ժառանգել է բարեկամություն

Մշակութային

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սրտում` Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի առթիվ կյանքի կոչված, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հեղինակած փառահեղ հուշահամալիրը՝ ռուս զինվորն ու հայ ֆիդային՝ ձեռքերը դրած միմյանց ուսերին, գլխավերեւում պահած սուրն ու հրացանը, հիշեցնում են հայ-ռուսական բարեկամության հարատեւման մասին: Հենց հուշահամալիրի հարեւանությամբ էլ՝ Բարեկամության հրապարակի 5 հասցեում գտնվում է Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որը դեկտեմբերի 16-ին կդառնա 42 տարեկան:

Ուղիղ 42 տարի առաջ թանգարանի բացման արարողությանը մասնակցել են խորհրդային պետական եւ կուսակցական նշանավոր դեմքեր, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդրած ականավոր գործիչներ՝ գրողներ, արվեստագետներ, անգամ տիեզերագնացներ:

Թանգարանի գործունեության հիմնական նպատակը եղել է` ամրապնդել եւ ի ցույց դնել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, երկու ժողովուրդների միջեւ պատմական հարաբերություններն ու մշակութային կապերը ներկայացնող թանգարանային առարկաների եւ թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը եւ հանրահռչակումը։

Այսօր էլ թանգարանը շարունակում է իր առաքելությունը՝ թանգարանի ֆոնդերում զգուշորեն պահպանելով երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլող շուրջ 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուրների, լուսանկարների, դրամագիտական, քարտեզների, շքանշանների եւ մեդալների, տնտեսական եւ կենցաղային իրերի ու առարկաների հավաքածուներ, գեղանկարիչների, քանդակագործների եւ ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Որո՞նք են թանգարանի առաջիկա տարիների հիմնական խնդիրներն ու նպատակները:

— Թանգարանը նպատակ ունի դառնալ կրթական ու հետազոտական ակտիվ ու հագեցած միջավայր, որը կընդգրկի հասարակության լայն զանգվածներին:

— Ինչպե՞ս եք տեսնում թանգարանի դերը` հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:

— Այսօր թանգարանի այցելուների շարքում ամենաքիչ տոկոսը կազմում են ռուս զբոսաշրջիկները։ Մենք նպատակ ունենք զբոսաշրջային ընկերությունների հետ համագործակցության միջոցով խթանել նրանց այցը թանգարան։

— Հայ եւ ռուս ժողովուրդների հետ կապված` ի՞նչ մշակութային եւ պատմական իրադարձություններ եք նախատեսում հատկապես կարեւորել Ձեր ցուցադրություններում:

— Թանգարանի մշտական ցուցադրությունում արդեն իսկ ներկայացված են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն արտացոլող տարբեր իրադարձություններ ու կարեւոր ներկայացուցիչներին վերաբերող նյութեր ու արվեստի ստեղծագործություններ:

— Ծրագրեր կա՞ն ընդլայնելու համագործակցությունն այլ թանգարանների կամ մշակութային հաստատությունների հետ ինչպես ՌԴ-ում, այնպես էլ` Հայաստանում:

— Վերջին ամիսներին թանգարանը համագործակցել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Խ. Աբովյանի, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանների, Հայ-Արտ մշակութային կենտրոնի, Համո Սահյանի անվան գրադարանի եւ այլ մշակութային հաստատությունների հետ: Մենք շատ կարեւորում ենք թանգարանների եւ մշակութային այլ հաստատությունների հետ համագործակցությունը ու այն էլ ավելի ենք ակտիվացնելու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս` հատկապես Ռուսաստանում:

— Ի՞նչ կրթական ծրագրեր եք նախատեսում իրականացնել դպրոցականների եւ ուսանողների համար:

— Դպրոցականների եւ ուսանողների համար թանգարանում գործում են 5 կրթական ծրագրեր` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար եւ ուսուցման ծրագրերին համապատասխան` ամրապնդելով սովորողների գիտելիքները: Այժմ աշխատում ենք նոր կրթական ծրագերի վրա` ներառելով ավելի շատ թեմաներ։

— Ովքե՞ր են թանգարանի հիմնական այցելուները, ի՞նչ քայլեր են արվում թանգարանը զբոսաշրջիկներին ավելի հետաքրքիր դարձնելու համար:

— Այսօր թանգարանի հիմնական այցելուները դպրոցականները եւ ուսանողներն են, բայց ակտիվ քայլեր են ձեռնարկվում ներառելու հասարակության այլ խմբերին եւս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան