Ինչպիսին կլինի եղանակը Հայաստանում դեկտեմբերին

Հասարակություն

Դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը 2024թ.

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը (2024թ.)

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են`-6...- 11°C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում: Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամասկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հասել է +21...+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում +24…+26°C:

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում, մինչև 20մմ: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ.-ի մարտի առաջին տասօրյակը։

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։

 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում