Չանչարևիչի տպավորիչ ցուցանիշը` Կոնֆերենցիաների լիգայում
Սպորտ
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի Լիգայի փուլի 4-րդ տուրից հետո ամենաշատ սեյվեր արած դարպասապահն է՝ 23:
Այս մասին գրառում է կատարվել Կոնֆերենցիաների լիգայի Instagram-ի էջում:
Դարպասապահը «Նոայի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում նա 1 գոլ է խփել: Ռուի Մոտայի թիմը պայքարը սկսել է որակավորման առաջին փուլից:
https://iravunk.com/sim/?p=299178&l=am/