Շատ դեպքերում ոլորտի ազդեցիկ ֆիգուրները մնում են ազգիս իրավաբանի «կոկորդին».երբ առողջապահության համակարգը «բլանդում» է Ավանեսյանը. Newsmedia.am

Թեմա

Բազմաթիվ անգամներ խոսելով երկրի ներսում առկա բացթողումների, եւ ահագնացող ներքին ու արտաքին մարտահրավերների մասին, միշտ եմ ընդգծել կարեւորի մասին.որ ժամ առաջ մեզ սթափվել է պետք , քանի որ մենք կանգնած ենք «կռախի», երկիրը կորցնելու սահմանգծի առաջ, եւ որ մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք երբեք:
Սակայն արի ու տես, որ հակառակ իրողությունների, ժամ առ ժամ ոլորտ առ ոլորտ կոլապս ենք ապրում՝ քանի որ պատասխանատու պոստերին սոսնձվել են անդեմ ու անկարող կառավարիչներ, ովքեր շատ դեպքերում պետական ու հանրային շահը շփոթում են սեփական դեմագոգիան ու սեփական ամբիցիաները սպառելու հետ, որի արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին, տվյալ ոլորտը, պետությունը. մենք, բոլորս:
Զորօրինակ, այս տարիների ընթացքում նույն քաոսն ու ապատիան տիրում է Անահիտ Ավանեսյանի ղեկավարած հիմնարկում, ուր բառիս բուն իմաստով խարխլվում, փլվում է մի ամբողջ առողջապահական համակարգ,ու դա նախ եւ առաջ այն պատճառով, որ համակարգի գլխին կանգնած է ոչ թե առողջապահության ոլորտի գիտակը, այլ թավշիստների սրտի իրավաբանը…

Լավատեղյակները հաճախ են բարձրաձայնում այն մասին, որ ամբիցիաների տակ մնացած Ավանեսյանի «կապրիզների» արդյունքում վարի է գնում ոլորտը, քանզի անպտուղ կառավարման արդյունքում մսխվում է նույնիսկ նախկին կառավարիչների օրոք արած-դրածը: Որի արդյունքում ի դեպ, քիչ չեն լինում դեպքերը, երբ տուժում է շատ ու շատ բուժհաստատությունների, մասնագետների, վաստակ ու կշիռ ունեցող մասնագետների վարկն ու հեղինակությունը, քանի որ միշտ չէ, որ իրավաբան Անահիտը՝(դե Անոներն անպակաս են թավշիստներից… ) ի զորու է հանդուրժելու ոլորտի գիտակներին ու բանիմացներին: Շատ դեպքերում, ոլորտի ազդեցիկ ֆիգուրները մնում են ազգիս իրավաբանի «կոկորդին», քանի որ օդում բռնում են Ավանեսյան Անահիտի դարակազմիկ կիքսերն ու բացթողումները:


Հետեւաբար, թավշիստների գունագեղ թեւերով նախարար կարգված Ավանեսյանի յուրաքանչյուր բացթողում եւ արկածախնդրություն շարունակում է ուղիղ հարված հասցնել օրվա իշխանությանը, նույն Փաշինյանին ու նրա յուրայիններին, որից հետեւություններ պետք է անի նախ եւ առաջ անձամբ Փաշինյանը:
Եւ մինչ պարբերաբար եւ հանգամանալից կանդրադառնանք Ավանեսյանի թեթեւ ձեռերով ոլորտը քանդուքարափ անելու նուրբ արվեստին, սկզբի համար նախ եւ առաջ պատկան այրերն ու կառավարության ղեկավարը թող պատասխանեն այն հարցին, թե օրինակ
բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց պետական բյուջեի կուտակած պարտքերն ով է հատուցելու, ում «քթից են բռնելու» ու խնդիրը կարգավորելու կամ «ջրելու», եւ վերջապես ինչով է զբաղված ազգիս իրավաբանը՝ նույն ինքը Անահիտ Ավանեսյանը թե երբ են լուծվելու այս հարցերը ու ինչպես:

 

Ի դեպ, թեմային դեռեւս ամիսներ առաջ տեղին անդրադարձ էր կատարել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում հարցադրումը ներկայացնում ենք ստորեւ…

Այս իրավիճակը պետք է շտկել եւ խնդիրը կարգավորել հիմնավորապես, քանի որ այն կարող է բերել վատ հետևանքների բժշկական կենտրոնների և ընդհանուր առողջապահական համակարգի համար:

Իսկ հաջորդ հրապարակման շրջանակներում. ոչ պակաս լրջագույն հարցադրումներ ունենք անելու Ավանեսյան Անահիտին եւ Փաշինյան  Նիկոլին. հասկանալու թե էդ ինչպես եղավ, որ բազում խայտառակ ու սկանդալային իրողություններից հետո, Ավանեսյանը շարունակեց սոսնձված մնալու յուր բազկաթոռին, հատկապես այն ողբերգական էջից հետո երբ 44-օրյա պատերազմից հետո զոհերի դիերն ու մասունքները ոչ պատշաճ վիճակում պահելուց հետո հանձնեցին բազում ծնողների:

 

 

Սկզբնաղբյուր Newsmedia.am

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)