ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՑ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ

Վերլուծություն

­Քա­ղա­քա­կան այն կուր­սը, որն այս պա­հին շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն Նի­կոլն ա­ռաջ տա­նել, էլ ա­վե­լի վտան­գա­վոր տեսք է ստա­նում, երբ նա­յում ենք մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նում նկատ­վող վեր­ջին սրա­ցում­նե­րին: Լի­բա­նան­յան ուղ­ղութ­յամբ, ճիշտ է, ի­րա­վի­ճա­կը մի փոքր հան­դարտ­վեց՝ Իս­րա­յե­լի եւ «Հեզ­բոլ­լա­հի» զի­նա­դա­դա­րի արդ­յուն­քում: Եվ այն, որ ան­մի­ջա­պես էլ լրջա­գույն սրա­ցում­ներ սկսվե­ցին Սի­րիա­յում, գա­լիս է հու­շե­լու, որ այս գոր­ծըն­թաց­նե­րի հա­մընկ­նու­մը պա­տա­հա­կան չէ:

­Մինչ այդ զի­նա­դա­դա­րը` ի­րա­նա­կան վեր­լու­ծա­կան դաշ­տում կար այն հա­մոզ­մուն­քը, որ Իս­րա­յե­լը պատ­րաստ­վում է նոր պա­տե­րազ­մի, այս ան­գամ Սի­րիա­յի ուղ­ղութ­յամբ: Բա­ցատ­րութ­յու­նը սա էր. «Հեզ­բոլ­լա­հի» ուղ­ղութ­յամբ ի­րա­նա­կան ռազ­մա­կան հոս­քե­րը հիմ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­վում են Սի­րիա­յի մի­ջո­ցով: Արդ­յուն­քում, լի­բա­նան­յան ուղ­ղութ­յամբ ո­րե­ւէ արդ­յունք չու­նե­նա­լով եւ ստիպ­ված 60-օր­յա զի­նա­դա­դար խնդրե­լով, Իս­րա­յե­լը պետք է կենտ­րո­նա­նա Սի­րիա­յի դեմ՝ առն­վազն «Հեզ­բոլ­լա­հի» մա­տա­կա­րա­րում­նե­րը կանգ­նեց­նե­լու հա­մար: Իսկ 60 օ­րից կա­րե­լի է նաեւ զի­նա­դա­դա­րը չե­ղար­կել: Ընդ ո­րում, այս ա­մե­նը միայն ի­րա­նա­կան վեր­լու­ծա­բան­նե­րի գնա­հա­տում­նե­րը չէին. Իս­րա­յե­լից եւս ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ եւ ան­գամ՝ հար­ձակ­ման փոր­ձ սի­րիա­կան ուղ­ղութ­յամբ ե­ղավ: Սա­կայն այս­տեղ այլ խնդիր կար. «Հեզ­բոլ­լա­հի» դեմ ան­զոր գտնվե­լով, քիչ հա­վա­նա­կան է, որ Իս­րա­յե­լը Սի­րիա­յում կա­րող էր հա­ջո­ղութ­յան հաս­նել, որ­տեղ, բա­ցի ար­դեն բա­վա­կա­նին մար­տու­նակ սի­րիա­կան բա­նա­կից, պետք է գործ ու­նե­նալ նաեւ նույն ի­րա­նա­մետ ու­ժե­րի հետ: Գու­մա­րած, Սի­րիա­յում նաեւ ռուս­ներն են, ո­րոնք ցույց տվե­ցին, որ ան­պայ­ման կմի­ջամ­տեն:

­Բայց ա­հա նա­խօ­րեին, երբ ու­ժի մեջ մտավ զի­նա­դա­դա­րը, սի­րիա­կան ուղ­ղութ­յամբ հար­ձա­կում սկսե­ցին ոչ թե հա­րա­վում իս­րա­յել­ցի­նե­րը, այլ հյու­սի­սում՝ թուր­քա­մետ գրո­հա­յին­նե­րը: Ընդ ո­րում, խոս­քը բա­վա­կա­նին մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման մա­սին է, եւ այն ա­րա­գո­րեն սկսեց զար­գա­նալ Հա­լե­պի ուղ­ղութ­յամբ: Փոր­ձա­գետ­ներն այս­տեղ հնա­րա­վոր պատ­ճառ­նե­րի մի ամ­բողջ շարք են ներ­կա­յաց­նում: Նախ, որ ԱՄՆ-ը, Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը կու­լի­սա­յին բա­նակ­ցութ­յուն­ներ են վա­րում ե­րեք ուղ­ղութ­յուն­նե­րով՝ Եվ­րո­պա (Ուկ­րաի­նա), Մեր­ձա­վոր Ար­եւելք (Ի­րան/Իս­րա­յել), Ա­սիա (­Թայ­վան/­Կո­րեա­կան թե­րակղ­զի)։ Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գալն այդ գոր­ծըն­թաց­նե­րին միան­գա­մայն նոր ե­րանգ­ներ է փո­խան­ցել: Այդ թվում, որ հիմ­նա­կա­նում գտնվե­լով ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գի հո­վա­նա­վո­րութ­յան տակ, Թ­րամ­փի օ­րոք քրդե­րը կու­նե­նան խնդիր­ներ, եւ դա էա­պես կմեղ­մի Թուր­քիա­յի ուղ­ղութ­յամբ նրանց ճնշու­մը: Արդ­յուն­քում, հի­մա Ան­կա­րա­յի ձեռ­քե­րը սկսում են ա­զատ­վել քրդե­րից, եւ Էր­դո­ղա­նը ո­րո­շել է գոր­ծի անց­նել՝ մինչ Թ­րամ­փի պաշ­տո­նա­վա­րու­մը: Նաեւ, որ այս պա­հին էլ՝ մինչ ԱՄՆ-ում իշ­խա­նութ­յու­նը հանձ­նե­լը, ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կար­գը դեռ Սի­րիա­յի ուղ­ղութ­յամբ փոր­ձում է հա­վել­յալ խնդիր­ներ ստեղ­ծել ռուս­նե­րի հա­մար՝ նրանց գո­նե մա­սամբ Ուկ­րաի­նա­յից շե­ղե­լու նպա­տա­կով: Ա­պա, որ սա միա­ժա­մա­նակ հար­ված է նաեւ Ի­րա­նին, Էր­դո­ղա­նը սրա­նով իր նե­րքին վար­կա­նի­շա­յին հար­ցերն է լու­ծում, եւ այլն:

Այս բո­լոր տար­բե­րակ­նե­րը, ի­հար­կե, կա­րող են այս կամ այն չա­փով գոր­ծել: Բայց սրանք չեն տա­լիս հի­շա­տակ­ված հար­ցի պա­տաս­խա­նը՝ ին­չո՞ւ թուր­քա­կան կող­մը ո­րո­շեց ա­հա­բեկ­չա­կան խմբե­րին գրո­հի ու­ղար­կել հենց Իս­րա­յե­լի եւ «Հեզ­բոլ­լա­հի» զի­նա­դա­դա­րի պա­հին: Այ­սինքն, որ­պես փոր­ձա­ռու գոր­ծիչ, ի­հար­կե, Էր­դո­ղա­նը շա­տե­րից լավ է հաս­կա­նում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ի­րո­ղութ­յուն­նե­րը, այդ թվում, որ Սի­րիա­յի ուղ­ղութ­յամբ ա­մեն մի հա­վել­յալ ճնշում ա­ռա­ջին հեր­թին հենց Նե­թան­յա­հու­ի ջրա­ղա­ցին է ջուր լցնում: Ու հի­մա ի՞նչ է ստացվում՝ մի կող­մից Էր­դո­ղա­նը Նե­թան­յա­հու­ին ան­վա­նում է ոճ­րա­գործ, իսկ մյուս կող­մից ան­ձա՞մբ է ջուր լցնում նրա ջրա­ղա­ցին, ան­կախ այն բա­նից, թե ինչ այլ հիմ­նա­վո­րում­ներ կա­րող են լի­նել իր վե­րահս­կած խմբա­վո­րում­նե­րի հար­ձա­կում­նե­րի տակ: Նաեւ, որ այս ա­մե­նով, բա­ցի Ա­սա­դից, հար­վա­ծում է նաեւ Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին, ո­րոնց հա­մա­րում է իր սերտ գոր­ծըն­կե­րը:

Այս ա­ռու­մով, Հե­ղա­փո­խա­կան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած ի­րա­նա­կան ար­ժա­նա­հա­վատ աղբ­յու­րը մեկ­նա­բա­նում է. «Էր­դո­ղա­նը ա­ջակ­ցել է … Այժմ սիո­նիստ­նե­րը ձգտում են թու­լաց­նել եւ նույ­նիսկ ոչն­չաց­նել Բա­շար ալ-Ա­սա­դի կա­ռա­վա­րութ­յու­նը, որ­պես­զի ար­գե­լա­փա­կեն «Հեզ­բոլ­լա­հին» զի­նամ­թեր­քի եւ զեն­քի մա­տա­կա­րա­րու­մը… Ի­րա­կա­նում Իս­րա­յե­լը չկա­րո­ղա­ցավ հաս­նել իր նպա­տակ­նե­րին Լի­բա­նա­նում եւ ս­տիպ­ված ե­ղավ ըն­դու­նել զի­նա­դա­դա­րը, սա­կայն այժմ Էր­դո­ղա­նի ա­ջակ­ցութ­յամբ փոր­ձում է կտրել Հեզ­բոլ­լա­հի նյու­թա­տեխ­նի­կա­կան ու­ղի­նե­րը Սի­րիա­յում»:

Ե­թե Էր­դո­ղա­նը նման բաց խա­ղի մեջ է մտնում, ա­պա որ­քա­նո՞վ է բա­ցառ­ված, որ միա­ժա­մա­նակ մտա­ծի Ա­լիե­ւի հետ միա­սին կտրել նաեւ Ռու­սաս­տա­նին՝ Ի­րա­նից՝ Ս­յու­նի­քում: Ու քա­նի դեռ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, այս վտան­գը չա­փա­զանց ռեալ է մնում:

https://iravunk.com/sim/?p=299044&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան