Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան

Հասարակություն

«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի քաղաքացիություն ստանա, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին»,-  ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նա նշեց, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արցախցիները մտածում են՝ ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, ուղղակի օրվա իշխանության կողմից արհեստական բյուրոկրատական խոչընդոտներ են ստեղծվում։  

«Երբ, օրինակ, 2004 թվականին հաշվառում փոխելով կարողանում էինք 3-5 օրվա ընթացքում անձնագիր ստանալ, այսօր հաշվառում փոխելով մարդիկ ինչո՞ւ պետք է 45 օր, կամ նույնիսկ ավելի սպասեն, մարդ է եղել, 105-րդ օրը նոր կարողանում է այդ անձնագիրը ստանալ»,- ասաց Դ.Գալստյանը։ 

Քննարկմանը ներկա ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը  նշեց. «Եթե անձը նորից ուզում է ստանա 070 կոդով անձնագիր, դա կտևի 5 աշխատանքային օր, եթե խոսքը գնում է, որ ուզում է  ստանալ ոչ թե փախստականի վկայական, այլ ՀՀ քաղաքացու անձնագիր, պետք է անցնի քաղաքացիության շնորհման գործընթացը։ Ինքս էլ գիտեմ դեպքեր, երբ սահմանված 2 ամիս ժամկետից երկար է տևել ծանրաբեռնվածությամբ և մի քանի այլ տեխնիկական պատճառներով։ Ունեցել ենք հատուկենտ դեպքեր, 4 ամիս է տևել, մի քանի տասնյակ դեպքեր՝ 3-4 ամիս,  բայց հիմնականում պահել ենք 2 ամիս»։

Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ քաղաքացիություն ստանալու 6338 դիմում են ունեցել։ Կրկին երեկվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացել է 4394 ԼՂ բռնի տեղահանված անձ, հաշվի չեն առնում անչափահասներին, որովհետև նրանք ծնողների քաղաքացիության ձեռքբերումից հետո օրենքի ուժով քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի