Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց իսլանդական «Վիկինգուրի» դեմ:
Երկու թիմերն էլ հնարավորություն ունեին աչքի ընկնելու, սակայն հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց։
«Նոան» միավորների քանակը հասցրեց 4-ի, 27-րդ տեղում է, «Վիկինգուրը» 11-րդն է, ունի 7 միավոր։
Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 12-ին, Երևանում կընդունի կիպրական ԱՊՕԵԼ-ին։