Ինչ իրական ժառանգություն է թողնում Բայդենը Թրամփին ռուսական ուղղությամբ

Վերլուծություն

­Մի­գու­ցե Ա­րեւ­մուտ­քի հա­մար էլ ա­վե­լի մե­ծա­նա Նի­կո­լի դե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=298727&l=am)՝ հաշ­վի առ­նե­լով, որ կորց­նում են Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րենց հիմ­նա­կան կենտ­րո­նա­կա­յա­նը՝ Վ­րաս­տա­նը: Բայց նաեւ հաս­կա­նա­լի է, որ այդ դեպ­քում Հա­յաս­տա­նը պար­զա­պես կվե­րած­վի փա­կու­ղու՝ ա­ռանց ո­րե­ւէ լո­գիս­տի­կա­յի, այն է՝ գործ­նա­կան տե­սանկ­յու­նից Ա­րեւ­մուտ­քի հա­մար ա­նօգ­տա­կար:

Ե­թե միայն չսկսի գոր­ծել թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը: Եվ այն, որ ներ­կա ծանր փու­լում թուր­քա­կան գոր­ծո­նը սկսել է էլ ա­վե­լի կա­րե­ւոր­վել, ակ­նար­կեց ինչ­պես Էր­դո­ղա­նի հետ Պու­տի­նի՝ նա­խօ­րեին ու­նե­ցած հե­ռա­խո­սա­յին խո­սակ­ցութ­յու­նը, այն­պես էլ՝ ՆԱՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի հետ վեր­ջին հան­դի­պու­մը:

Ի­հար­կե, ՆԱՏՕ-ն ներ­կա փու­լում սկսել է խա­ղալ «ա­ռանց դի­մա­կի» սկզբուն­քով: Բա­նը հա­սավ նրան, որ այս կա­ռույ­ցից հայ­տա­րա­րութ­յուն հնչեց, թե պատ­րաս­տել են Ռու­սաս­տա­նի կան­խար­գե­լիչ հար­վա­ծի ծրա­գիր: Ա­վե­լին, Ֆ­րան­սիա­յից եւ Բ­րի­տա­նիա­յից հայ­տա­րա­րութ­յուն­ներ ե­ղան, որ պատ­րաստ են ի­րենց զոր­քերն ու­ղար­կել Ուկ­րաի­նա, ե­թե ԱՄՆ-ն հ­րա­ժար­վի այդ երկ­րին տրա­մադր­վող օգ­նութ­յու­նից: Վեր­ջա­պես, շրջա­նա­ռութ­յան մեջ են դրել թե­մա, թե Բայ­դե­նը, մինչ հե­ռա­նա­լը, կա­րող է Կիե­ւին մի­ջու­կա­յին զենք տալ: Այս ա­ռու­մով հնչեց նաեւ Դ­միտ­րի Մեդ­վե­դե­ւի պա­տաս­խա­նը. «Կար­ծես թե իմ տխուր կա­տա­կը խենթ մա­ռազ­մա­տիկ Բայ­դե­նի մա­սին, թե նա ո­րո­շել է գե­ղե­ցիկ հե­ռա­նալ կյան­քից՝ իր հետ տա­նե­լով մարդ­կութ­յան զգա­լի մա­սը, վե­րած­վում է սար­սա­փեց­նող ի­րա­կա­նութ­յան…»։ Այն ի­մաս­տով, որ, ըստ Մեդ­վե­դե­ւի. «Կի­եւի ռե­ժի­մին մի­ջու­կա­յին զենք փո­խան­ցե­լու բուն սպառ­նա­լի­քը կա­րե­լի է հա­մա­րել Ռու­սաս­տա­նի հետ մի­ջու­կա­յին հա­կա­մար­տութ­յան նա­խա­պատ­րաս­տում: Ն­ման զեն­քի փաս­տա­ցի փո­խան­ցու­մը կա­րող է հա­վա­սար­վել մեր երկ­րի վրա կա­տար­ված հար­ձակ­ման ակ­տի»: Եր­կու դեպ­քում էլ կան­խար­գե­լիչ մի­ջու­կա­յին պա­տաս­խա­նը ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար գրե­թե պար­տա­դիր նորմ է: Ա­սենք, նաեւ թվարկ­ված մյուս սպառ­նա­լիք­նե­րի դեպ­քում:

­Բայց նաեւ ա­սել, թե ՆԱՏՕ-ում, Ֆ­րան­սիա­յում եւ Բ­րի­տա­նիա­յում չեն գի­տակ­ցում այդ ա­մե­նը, մո­ռա­ցել են ՌԴ-ի 6-7 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րի մա­սին կամ ե­րա­զում են «կյան­քից գե­ղե­ցիկ հե­ռա­նալ ցան­կա­ցող» Բայ­դե­նի կա­մա­վոր ու­ղե­կի­ցը դառ­նալ, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­վե­լի նման է նրան, որ փոր­ձում են աբ­սուր­դի հաս­նող սրա­ցում­նե­րով Ռու­սաս­տա­նին կտրուկ քայ­լե­րի դի­մել, բայց նաեւ ակն­հայտ է, որ Մոսկ­վա­յում նման ցնցում­նե­րին շատ ա­վե­լի հան­գիստ են վե­րա­բե­րում: Նաեւ միամ­տութ­յուն կլի­ներ ա­սել, թե Էր­դո­ղա­նը, ով Պու­տի­նի հետ հի­շա­տակ­ված հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո հայ­տա­րա­րեց ՌԴ-ի հետ ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յու­նը կտրուկ ա­վե­լաց­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, ռեալ կընդու­նի այն «հե­րո­սա­կան» ազ­դակ­նե­րը, ո­րոնք, ըստ ա­մե­նայ­նի, նրան փոր­ձել է փո­խան­ցել ՆԱՏՕ-ի գոր­ծող ուլտ­րա­լի­բե­րաստ լի­դե­րը: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով նաեւ Թ­րամ­փի հետ ու­նե­ցած Էր­դո­ղա­նի հին եւ հայտ­նի կա­պե­րը: Կարճ ա­սած, են­թադ­րել, թե այս վեր­ջին պա­հին Էր­դո­ղա­նը կսկսի լիո­վին գոր­ծել լի­բե­րաս­տա­կան թե­ւի վրա, այդ թվում՝ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ կտրուկ դեմ գնա­լով Մոսկ­վա­յին, առն­վազն հիմ­քեր չկան:

Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը մնում է այն, որ թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը, գո­նե այն մո­դե­լով, ո­րը գծել են լի­բե­րա­լա­կան շրջա­նակ­նե­րում, Հա­յաս­տա­նի հա­մար հա­զիվ թե բաց­վի: Գու­մա­րած, վրա­ցա­կան ուղ­ղութ­յու­նը ա­վե­լի ու ա­վե­լի է փակ­վում նույն լի­բե­րա­լա­կան թե­ւի հա­մար: Այս­պես, նա­խօ­րեին, թեեւ ընդ­դի­մութ­յան թույլ փոր­ձե­րին, վրա­ցա­կան նոր խորհր­դա­րա­նը սկսեց իր աշ­խա­տան­քը: Ե­րեկ էլ հայտ­նի դար­ձավ, որ ար­դեն ո­րո­շվել է նոր նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման օ­րը՝ դեկ­տեմ­բե­րի 14-ին: Այ­սինքն, եւս եր­կու­սու­կես շա­բաթ եւ Վ­րաս­տա­նում ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րի վեր­ջին պատ­վար դար­ձած Զու­րա­բիշ­վի­լին կլքի պաշ­տո­նը՝ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ հար­մա­րա­վետ բնա­կա­րան ստա­նա­լով Սա­հա­կաշ­վի­լու հա­րե­ւա­նութ­յամբ: Այ­սինքն, վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յունն ու արեւմ­տա­մետ նա­խա­գա­հը գոր­ծե­լու հա­մար մոտ եր­կու­սու­կես շա­բաթ ժա­մա­նակ ու­նեն, բայց ե­թե «հե­ղա­փո­խութ­յու­նը» մինչ այս չէր ստաց­վում, գրե­թե հա­վա­նա­կա­նութ­յուն չկա, որ այդ կարճ ժա­մա­նա­կում ինչ-որ բան կկա­րո­ղա­նան փո­խել:

Այս­քա­նից զատ, չնա­յած Ուկ­րաի­նա­յին զոր­ք եւ ա­տո­մա­յին ռումբ «տա­լուն», այս­տեղ հար­ցե­րը լուծ­վում են պրակ­տիկ ռազ­մա­կան հար­թութ­յու­նում, որ­տեղ նա­խա­ձեռ­նութ­յու­նը շա­րու­նա­կում է մնալ ռուս­նե­րի ձեռ­քին: Այս պա­հին գրե­թե կորց­րել է (օ­րե­րի հարց է) եւս չորս ա­ռանց­քա­յին բնա­կա­վայ­ր՝ պաշտ­պա­նա­կան ծա­վա­լուն գո­տի­նե­րով հան­դերձ: Շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին այդ վի­ճա­կում կհայտն­վի եւս ե­րեք նման քա­ղաք: Գու­մա­րած, ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն այս օ­րերն հա­մա­ռո­րեն խո­սում են Զա­պո­րո­ժիեի հատ­վա­ծում ռուս­նե­րի սպաս­վող մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման մա­սին, թե այս ուղ­ղութ­յամբ առն­վազն 150 հա­զա­րա­նոց զորք է կենտ­րո­նաց­ված: Նաեւ, ռուս­ներն ուր որ է, մտնում են Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մարզ, Խար­կո­վում մասշ­տա­բա­յին հար­ձա­կում­ներ են, իսկ Կուրս­կում դեռ մաղ­վում են ուկ­րաի­նա­կան վեր­ջին ռե­զերվ­նե­րը: Կարճ ա­սած, կա­րող է այն­պես ստաց­վել, որ Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լու պա­հին ուկ­րաի­նա­կան կող­մը պար­զա­պես այ­լեւս չու­նե­նա մար­տու­նակ բա­նակ, որ մի բան էլ ա­մե­րիկ­յան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը մտա­ծեն Կիե­ւի հաշ­վին ինչ-ինչ քա­ղա­քա­կան խա­ղար­կում­նե­րի մա­սին: Գու­մա­րած, որ Թ­րամ­փը պետք է ըն­դու­նի նաեւ հա­րավ­կով­կաս­յան եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ վրա­ցա­կան ի­րո­ղութ­յուն­ներն այն տես­քով, ո­րը նրան թող­նում է Բայ­դե­նը` է­լի ինչ-ինչ քա­ղա­քա­կան խա­ղար­կում­նե­րի բա­ցա­կա­յութ­յամբ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում