«Վատ չինովնիկ կամ լավ չինովնիկ» սցենարով լցնում են քաղաքական դատարկ օրակարգը. Արմեն Բադալյան

Հասարակություն

Ինչ է կատարվում իշխանական բուրգում վերջին աղմկոտ պաշտոնանկությունների ֆոնին` «Իրավունք»-ը պարզել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ զրույցում:


— Պաշտոնանկությունների նոր ալիքն ինչո՞վ է պայմանավորված այս փուլում, սա կադրային ջա՞րդ է:


— Կարծում եմ՝ այստեղ որեւէ արտառոց երեւույթ եւ որեւէ արտառոց գործընթաց դեռեւս տեղի չի ունեցել: Կադրերին վարչապետը նշանակում է, իր ունեցած լիազորությունների սահմանում էլ նաեւ ազատում է՝ առաջարկելով նրանց ազատման դիմում գրել, ու նրանք էլ դիմում են գրել ու ազատվել են: Ասել, թե այդ ամենը ինչո՞ւ տեղի ունեցավ, պետք է նշեմ, որ ընդամենը օրակարգը դատարկ էր, եւ պետք էր լցվեր այն, քանի որ Խաղաղության պայմանագիրն անորոշ է շարունակում մնալ, հայտնի էլ չէ, թե երբ կկնքվի: Շատ անորոշ ժամանակով հետաձգված է, իսկ բյուջեի հետ կապված որեւէ նվաճումներ էլ չկան: Եթե այս ազատումները չլինեն՝ միգուցե ուշադրություն դարձնեին ՀՀ բյուջեին, որը երկրի զարգացմանն ուղղված որեւէ նշույլներ անգամ չունի: Փաստորեն, ստացվում է այնպես, որ դատարկ օրակարգ է մնում: Այժմ էլ կարելի է նաեւ ինչ-որ թատերական գործընթաց սկսել՝ «վատ թագավոր կամ լավ թագավոր», «վատ չինովնիկ կամ լավ չինովնիկ» սցենարով եւ հենց այդ սցենարով էլ լցնել քաղաքական օրակարգը, ինչը վարչապետն արել է:


— Փաշինյանի սափրվելը շատերի կողմից տարբեր մեկնաբանումների արժանացավ: Ոմանք այն կապեցին սատանայպաշտության հետ, քանի որ սափրվեց 6 տարի, 6 ամիս ու 6 օր կառավարելուց հետո: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:


— Ըստ իս, դրանք, պարզապես, անլուրջ բաներ են: Եթե որեւէ մեկն անգամ այդ 666-ով է առաջնորդվում, ապա թող այդպես էլ շարունակի: Այդ սափրվելը չեմ կարծում, որ որեւէ բան նշանակում է: Դրանից կարելի է անել հետեւություն, որ եթե իր մազերն էլ կտրեց, ապա հաջորդն էլ դա՞ պետք է դնենք ու քննարկենք, թե ինչի՞ համար է Նիկոլն իր մազերը կտրել կամ եթե ինչ-որ դեղին փողկապ կապի, ապա պետք է ասենք՝ մինչեւ այժմ կապույտ էր կապում, դրանից հետո ինչո՞ւ է սկսել դեղինը կապել (դա պայմանական եմ նշում): Այս ամենը, կարծում եմ, այնքան էլ լուրջ չէ, եւ ես ինքս եւս լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին: Ինչ-որ արտառոց բան չի եղել: Նույնը վերաբերում է այդ հրաժարականներին:
Եթե ուշադրություն դարձնենք, ապա հարց է ծագում, թե քանի անգամ է նույն ԲԴԽ նախագահը փոխվել (կարծեմ՝ մի քանի անգամ): Եթե տարբեր անգամներ նույն իրավիճակը եղել է, ապա մեկ անգամ էլ կփոխվի: Ի՞նչ է եղել: Քանի՞ անգամ է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին պաշտոնից պաշտոն տարել: Չի բացառվում, որ հիմա էլ կարող է մեկ այլ պաշտոնի նշանակել, ու մեկ այլ լիազորություններ վերջինս ստանձնի: Քանի՞ անգամ է տարբեր նախարարների փոխել:
Ինչ-որ մի արտառոց բան ասել այդ ամենի մասին եւ նշել, որ հենց այս ամենից ինչ-որ նոր բան է գալիս, արտահերթ ընտրությունների է արդեն պատրաստվում եւ այլն, կամ ինչ-որ նման այլ արտահայտություններ, ճիշտ չէ:


— Փաստորեն, կարծում եք, որ ոչ թե հստակ ծրագիր կա, այլ անորոշ վիճակ է, ինչն իշխանությունը փորձում է հնարավորինս երկարաձգե՞լ:


— Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ վստահ չէ, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփն ի՞նչ քաղաքականություն է իրականացնելու նույն Հարավային Կովկասի նկատմամբ: Ոչ մեկը դա չգիտի: Դրա համար էլ անորոշ եւ երկար ժամանակով, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը, որը իշխանությունները հույս ունեին Ադրբեջանի հետ կնքել մինչեւ COP29-ը, տեղի չունեցավ: Շատ հավանական է, որ մինչեւ տարվա վերջ էլ չի կնքվելու Խաղաղության պայմանագիրը եւ անորոշ ժամանակով, մի քանի ամսով այդ նույն Խաղաղության պայմանագիրը հետաձգվի: Հիմա դեսպանն անգամ չգիտի` ինքն այստեղ մնալո՞ւ է, թե՞ Թրամփն իրեն հանելու է եւ մեկ այլ դեսպան է բերելու կամ ինչ-որ հրահանգ է տալու՝ ակտիվություն չդրսեւորել, որովհետեւ ոչ ոք ոչ մի բան չգիտի: Հիմա այդ դատարկությունն ինչ-որ մի բանով պետք է լցնել:
Նույն դատարկությունը կլցնեն նշանակումներով: Լրագրողներն էլ կսկսեն քննարկել հրաժարականի հարցը, դրանից հետո ինչ-որ պաշտոններ կնշանակեն եւ հետո կսկսեն քննարկելը, թե ինչու այս մարդը դարձավ այսինչ պաշտոնը զբաղեցնող եւ ոչ թե` այնինչ մարդը: Այսինքն` ինքը իր համար օրակարգն է լրացնում, իսկ հաշվի առնելով, որ ընդդիմությունը ոչինչ չի անում իր օրակարգով առաջնորդվելու համար, ապա, բնականաբար լրագրողները սկսում են գրել այդ իշխանության օրակարգ լցնելու թեմաների շուրջ: Ահա հենց այս վիճակն է համատարած կերպով տիրում, եւ ինչ-որ մի լուրջ քննարկումներ կամ լուրջ հետեւություններ անել՝ կարծում եմ այնքան էլ պետք չէ: Պարզապես օրակարգ է լցնում,  այդքան բան: Այլ որակում տալ այս իրավիճակին, ես չեմ կարող: Այստեղ նաեւ հարց կարող է առաջանալ, թե ինչու այս նշանակումները եղան Թրամփի հետ խոսելուց հետո: Թրամփը հո չի խոսել Քննչական կոմիտեի ղեկավարին ազատելուց եւ իր համաձայնությունն էլ տվել: Դա այնքան էլ այդպես չէ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=298676&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ