Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել․ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ

Թեմա

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» խմբակցության նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ գրում է․

«Մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի պաշտպանել են մեր հայրենիքը։ Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այժմ էլ կապում են իմ երկիրը Ռուսաստանի հետ՝ բարեկամության և ընդհանուր պատմության անկոտրում շղթայի պես։ Ընդհանուր շղթայի ամրությունը կախված է դրա յուրաքանչյուր օղակից: Եվ նշանակություն չունեն այդ օղակների ո’չ չափը, ո’չ տեղակայումը. եթե դրանցից որևէ մեկը թուլանա, կթուլանա նաև ամբողջ շղթան: Սա պետք է հիշենք բոլորս։  

Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։ Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։ Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը»։ 

Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին ելույթիս ամբողջկան հայերեն թարգմանությունը

Համաժողովի հարգելի մասնակիցներ, գործընկերներ, բարեկամներ,

Նախ և առաջ թույլ տվեք Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին նման նշանակալից թեմայի քննարկման հնարավորության համար։

Այսօր, խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի մասին, մենք ոչ միայն հիշում ենք անցյալը, այլև քննարկում դրանից քաղած դասերը, որոնք կարևոր են և’ մեր ներկայի, և’ մեր ապագայի համար: Մեր համաժողովի թեման ընդգծում է, որ խորհրդարանների, խմբակցությունների և քաղաքական դաշինքների փոխգործակցությունը ոչ թե պարզապես կառավարման գործիք է, այլև պատմական հիշողությունը պահպանելու և մեր երկրների միջև առկա բարեկամությունն ամրապնդելու հզոր ռեսուրս։

Հայաստանի համար, ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը։ Իմ երեք մեծ պապերը եղել են ռազմաճակատում, որոնցից մեկը՝ Թամանյան դիվիզիայի կազմում։ Հաղթանակի օրը մեր ընտանիքի համար միշտ եղել է, կա և կմնա հարազատ տոն։ 

Մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի պաշտպանել են մեր հայրենիքը։ Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այժմ էլ կապում են իմ երկիրը Ռուսաստանի հետ՝ բարեկամության և ընդհանուր պատմության անկոտրում շղթայի պես։ Ընդհանուր շղթայի ամրությունը կախված է դրա յուրաքանչյուր օղակից: Եվ նշանակություն չունեն այդ օղակների ո’չ չափը, ո’չ տեղակայումը. եթե դրանցից որևէ մեկը թուլանա, կթուլանա նաև ամբողջ շղթան: Սա պետք է հիշենք բոլորս։  

Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։ Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։ Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը։

Միջխորհրդարանական համագործակցությունը եզակի հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Սա հարթակ է, որտեղ խմբակցություններն ու քաղաքական դաշինքները կարող են հանդես գալ որպես մեկ միասնական ճակատ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Եվ Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանումը պետք է այդ նպատակներից մեկը լինի։ Միասին մենք կարող ենք մշակել կրթական համատեղ նախագծեր, աջակցել պատմական հետազոտություններին, կազմակերպել միջազգային համաժողովներ՝ աշխարհին հիշեցնելու համար, որ հաղթանակը ընդհանուր էր և պատերազմի դասերը պատկանում են բոլորին։ 

Հավերժ փառք հերոսներին։ 

Փառք Մեծ Հաղթանակին:

Շնորհակալություն ուշադրության համար։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)