Նիկոլն անհանգիստ է Քյարամյանից. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստում են, որ թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտնի պաշտոնանկություններից հետո փորձում է իրեն հանգիստ ու անվրդով ներկայացնել, իրականությունը լրիվ այլ է։ Ասում են՝ վերջին օրերին Փաշինյանը շատ վախվորած ու մտածկոտ է դարձել, հատկապես անհանգիստ է Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանից, ով ոչ մի ձեւով չի փորձել կապվել իր հետ՝ բացատրություն խնդրելու։ Իսկ Նիկոլը, ըստ նույն աղբյուրների, գիտի, թե Քյարամյանի հանգստության տակ ինչեր կան թաքնված, ու վախենում է այդ ամենից այսօր ավելի, քան` երբեւէ:
https://iravunk.com/sim/?p=298595&l=am/