Իտալական ակումբը դեռ կհետևի Սպերցյանի ելույթներին որոշում կայացնելուց առաջ
ՍպորտԻտալական «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է РБ Спорт-ը։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ռաֆայելա Պիմենտան վերջերս հանդիպում է անցկացրել Բերգամոյի ակումբի հետ։
Ըստ աղբյուրի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տրանսֆերը քիչ հավանական է։ «Ատալանտան» նախատեսում է հետևել կիսապաշտպանի ելույթներին 2024/2025 մրցաշրջանում և տրանսֆերի վերաբերյալ հետագա որոշում կկայացնի ամռանը:

