Բրիտանացի գիտնականները սովորել են երիտասարդացնել ծեր բջիջները
Հասարակություն
Բրիտանացի գիտնականները գտել են մի միջոց, որի օգնությամբ հնարավոր է երիտասարդացնել ծերացող բջիջները: Գիտնականներն ապացուցել են, որ ծերացող բջիջներից հնարավոր է հեռացնել միտոքոնդրումներին, այն բջջանյութերին, որնք պատասխանատու են բջջի ծերացման համար:
Գիտնականները նշում են, որ ծերացման հետ զուգահեռ մեր օրգանիզմում կուտակվում են տարբեր տեսակի վնասվածքներ ու բարձրանում է բորբոքման մակարդակը: Այդ բոլոր փաստերը, ըստ գիտնականների, խթանում են ծերացման գործընթացը:
Մարդկային բջջի մասնակցությամբ իրականացված մի շարք գենետիկ լավբորատոր փորձերը ցույց են տվել, որ բջիջներից միտոքոնդրումների հեռացումը թույլ կտա արդյունավետ կերպով կանխել բջջային ծերացումը: Մասնագետները նշում են, որ բջիջները ինքնուրույն կարող են հեռացնել վնասված միտոքոնդրումները:
Գիտնականները վստահ են, որ այս հայտնագործություն թույլ կտա իրենց կանխել բջիջների ծերացման գործընթացը:
Աղբյուրը՝ gogetnews.info
https://iravunk.com/sim/?p=298511&l=am/