Վարչապետը բոլորից լավ գիտի, ով որտեղ ու որ պահին է թերացել.«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար

Ներքաղաքական

Հանրապետության վարչապետը իրավունք ունի ինչպես նշանակելու, այնպես էլ, ըստ նպատակահարմարության ազատելու, այդ հնարավորությունը տալիս է վարչապետին ՀՀ Սահմանադրությունը։ Վարչապետը բոլորից լավ գիտի, ով որտեղ ու որ պահին է թերացել, ու նա ունի իրավունք միանձնյա որոշելու տվյալ պաշտոնյաի հետագա պաշտոնավարման հարցը։ Վարչապետը շատ նորմալ կադրային քաղաքականություն է վարում, այո, այն պաշտոնյանները, որոնք ազատվեցին, վստահաբար, ինչ-որ տեղ լրջորեն սայթաքել են, որից հետո վարչապետը գտել է, որ այլեւս իմաստ չունի նրանց հետագա պաշտոնավարումը,-Անդրադառնալով վերջին պաշտոնանկություննրին ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը։

-Պարոն Խուդավերդյան, վեց տարի հետո՞ միայն վարչապետը հասկացավ, որ թերացել է շատ հարցերում, երկար ժամանակ չէր դա՞։

-Հետհեղափոխական շրջանում նորմալ է, առավելեւս, երբ այդ ընթացքում դրված էր երկրի լինել-չլինելու հարցը, այնպես որ բարեփոխումների համար երբեք ՝էլ ուշ չէ, կարեւորը հստակ որոշում այս պահին կա՝ չխնայել եւ որեւէ կարգազանց, ոչ պետականամետ մտածող ու գործող պաշտոնյաի, մնացածը կտեսնենք։

-Պարոն Խուդավերդյան, իշխանությունները եկած օրվանից պայքար էին սկսել կոռուպցիայի եւ ԽԾԲ-ի դեմ, սակայն, այսօր Կառավարությունից մինչեւ ԱԺ քավոր-սանիկներ են, իսկ իշխանության ներկայացուցիչների ֆիննանսական աճը օր-օրի բարելավվում է, չե՞ք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողված է, համենյանդեպս այս պահի դրությամբ։

-Ոչ թե կասեի ձախոված է, այլ կոռուպցիոներները այնքան հմուտ են, որ կարողանում են մատների վրա ֆռացնել բոլորին։ Հետո, եկեք չմոռանանք, որ այդ նույն այսօրվա կոռուպցիոներները գալիս են նախկիններից , բայց ի հեճուկս նման շուստրի կոռուպցիոներների, կոռուպցիայի դեմ պայքարը լայն թափով ընթանում է։ Թարմ դեպք ասեմ, օրերս վերաբացվել է նախկինների դեմ մի կոռուպցիոն գործ, որը որոշ ուժայիններ փորձել են կոծկել ։ Այսօրվա իշխանություների մեղքերից մեկն այն է, որ նրանք թույլ տվեցին խորհրդարանում հայտնվեն թալանչիների տարբեր թեւերն ու ոտքերը, ովքեր այսօր էլ ոչինչ չանելով գումար են աշխատում պետությունից։ Այդ նույն ընդդիմության շարքերում էին 44-օրյա պատերազմի գեներալներ, ովքեր զինվորներին թողեցին ու փախան բառի ուղիղ իմաստով, իրենց կաշիները փրկելով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում