Առանց հայր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին՝ խոսելով ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

Armsport-ը հրապարակել է հարցազրույցից մի հատված.

-  Ձեր մանկությունից՝ Ֆրանսիայում հայրիկի հետ, որևէ հիշողություն ունե՞ք, թե՞ շատ փոքր էիք։

-  Հիշում եմ, թե ինչպես էինք գնում մարզադաշտ՝ խաղերին և մարզումներին։

-  Համլետը մահացավ, երբ Դուք 7 տարեկան էիք։ Որքա՞ն դժվար էր դա Ձեզ համար։

-  Առանց հայր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. կարոտում եմ նրան, կուզենայի կողքիս լիներ, որպեսզի հարցնեի շատ բաներ, որոնք կարող էին օգնել ինձ կյանքում: Բարեբախտաբար, մայրս նաև հայրիկի դեր է կատարել, և ես շատ երախտապարտ եմ նրան դաստիարակությանս համար։

-  Ինչպիսի՞ հայր եք ցանկանում լինել Ձեր երեխաների համար։

- Կուզենայի լինել այնպիսի հայր, ինչպիսին իմ հայրն էր 7 տարիների ընթացքում և ինչպիսին կլիներ դրանից հետո։

Հենրիխ Մխիթարյանի մասին JAMnews

-  Ձեր նախկին մարզիչների մեջ՝ Լուչեսկուից մինչև Կլոպ, Մոուրինյուից մինչև Վենգեր, երբևէ գտե՞լ եք հայրական կերպար:

- Ո՛չ, բայց կուզենայի վերցնել յուրաքանչյուրի մարդկային և մասնագիտական հատկանիշները՝ կատարյալ մարզիչ ստեղծելու համար։

- Այսինքն՝ կարիերան ավարտելուց հետո մարզի՞չ եք դառնալու, թե՞, ինչպես Հայաստանում են ասում, քաղաքական գործիչ կամ ֆեդերացիայի նախագահ։

- Դեռ չգիտեմ: Գուցե գրքում կասեմ։

- Ինձագին Ձեզ համար ավագ եղբոր պե՞ս է։

- Նա լավն է և՛ որպես մարզիչ, և՛ որպես մարդ, և սա չեմ ասում, որովհետև իմ մարզիչն է: Նրա հետ կատակում եմ, բայց գիտեմ սահմանները: Իսկ երիտասարդ տարիքում, ցավոք, մի քիչ այլ կերպ էի մտածում։

- Ի՞նչ իմաստով։

- Կարծում էի, որ մարզիչը չի կարող ընկեր լինել, որ պետք է պատնեշ լիներ: Հիմա, երբ ամեն ինչ հասկանում եմ, ավելի հեշտ է ինձ համար։

- Ո՞վ է օգնել հասկանալ դա։

- Ժամանակը և կյանքը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում