Ինչո՞ւ եք լռում, ախր ո՞ւմ համար եք ստեղծագործում, ու՞մ...էսօրվա Հայաստանի՞. Լեւոն Ջավախյան

Մշակութային
«Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան , Ռոլանդ Շառոյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Արմենուհի Սիսյան, Վահե Արսեն , Գագիկ Սարոյան, Հուսիկ Արա, Դավիթ Սարգսյան... Ահա գրողների մի բույլ, որոնք որքան տաղանդավոր, նույնքան էլ մտահոգ են ազգի ճակառագրով։
 
Միքայել Նալբանդյանը գրում էր.
Ներկա օրերում էլ ինչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին,
Արյուն ու կրակ թշնամու վրա`
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքի։
 
Իշխանության գլուխը մեզ փորձում է կտրել Հոգևոր Հայրենիքից, պատնեշ է դնում նույնիսկ մեր ծագումնաբանության վրա։ Անհարկի է համարվում Սասունցի, Վանեցի, Էրզրումցի, Մշեցի, Կարսեցի, Իգդիրցի, Այնթափցի, Տիգրանակերտցի... լինելը։ Գերագույն գլուխը գերադասում է պատի ծակից լինել, բայց ոչ երբեք Արևմտյան Հայաստանից, դեռ ավելին, մեր իղձերը, երազանքները փորձում է վարագուրել Ալիևի բարբաջանքով, թե լսո՞ւմ եք, նա էլ իրավամբ Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան... էս ամենը լսում են ստեղծագործական միությունները` Գրողների միությունը, Նկարիչների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Թատերական միությունը... Լսում են ու բերանները ջուր առած լռում։ Հատկապես լռում է հայաստանյան գրողների մեծամասնությունը, առանձնապես, նրա երիտասարդական թևը։ Նրանք մի տարրական բան չեն հասկանում. եթե իրենց գրքերում Հայրենիք չկա, ապա չկա և գրականություն։ Ես թքել եմ էն գրականության վրա, որի մեջ չի զգացվում ժամանակի շունչը, երկրի դարդն ու ցավը, ազգին սպառնացող վտանգը, տագնապն ու սարսուռը։ Հայրենիքից դուրս մաքուր գրականություն չկա... Նման լոլոները թող ուռած գլուխների համար կարդան, ազգին դա հարիր չէ։
 
Հարց եմ բարձրացնում՝ ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես, ինչի՞ց եք երկնչում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, ու՞մ...էսօրվա Հայաստանի՞...
Վաղը կարող է և այն չլինի...», - գրել է արձագակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում