«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս պահին Փաշինյանի նպատակը՝ պարզապես նոր ընտրություններ անցկացնելն է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ից հետաքրքրվել է, թե վերջապես ՔՊ-ի ներսում կատարվող ներկայիս իրավիճակն ինչ է նշանակում, եւ պաշտոնանկությունների շղթան մինչեւ որտե՞ղ է հասնելու:


— Այս ամենի մասին խոսելիս նախ պետք է նշեմ այն, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը փորձում է մեղավորներ կարգել, ինչպես նաեւ պետական համակարգի որոշ ուղղություններում ձախողումների համար մեղավորների որոշել, որպեսզի հենց այդկերպ նրանք կարողանան պատրաստվել արդեն նոր ընտրություններին: Ավելին ասեմ, անում է նաեւ այդպես, որպեսզի հանրային դժգոհությունները կամ մեղադրանքները ուղղվեն ոչ թե դեպի հենց իր իսկ անձի կողմը, այլ նաեւ դեպի այլ պաշտոնատար անձանց, որոնք պետք է կրեն այդ բոլոր ձախողումների պատասխանատվությունն իրենց իսկ վրա: 
Իմ կարծիքով՝ առաջին հերթին այս ամենն ընդամենը քարոզչական մի գործընթաց է կամ էլ, այսպես ասած, իրենց հեղինակությունը բարձրացնող քարոզչական քայլ է, որն էլ իր կողմից անում է հենց Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս կողմից իրականացված քայլերն, իհարկե, այնքան էլ լրջագույն չեն եւ դրանց, որպես այդպիսին, նաեւ տալ լուրջ գնահատական, կարծում եմ, եւս տեղին չէ: Պարզապես, նոր ընտրություններ անցկացնելն է այս պահին նրանց գլխավոր նպատակը, եւ վերջիններիս կողմից իրականացված քայլերն էլ ինչպես նկատում ենք, ըստ տրամաբանության, տանում են հենց դրան: Ես նաեւ, ըստ իս, այժմ որպես այդպիսին՝ քարոզչական, ինչպես նաեւ պոպուլիստական քայլեր անելու անհրաժեշտություն կա: Քաղաքական այս ուժի կողմից իրականացվելիք քայլերը դիտարկելիս կարելի է գալ հենց այն համոզման, որ Փաշինյանն այս պահի դրությամբ դարձյալ ընտրություններ անցկացնելու իր թեզն է առաջ տանում:


ԴԻԱՆԱ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան