Քոչարի տունը կռիվ է ընկել

Մշակութային

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500 հազար դոլար արժողության։ Այդ մասին ահազանգ եղել է նաեւ ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։ Կասկածներ կան թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաեւ ապօրինի գործարքների հետ կապված եւս։ Նկարիչ-քանդակագործի ժառանգությունը փաստացի վտանգված է: Մինչդեռ Երվանդ Քոչար թանգարանի փաստաբան Վարդուհի Բարսեղյանն ի գիտություն լրատվամիջոցների՝ հայտարարել է, թե վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ սուտ է:

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՆԿԱՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՀԱ՞ՐՍԸ

Ի վերջո, ո՞րն է իրականությունը, «Իրավունք»-ը նախ փորձեց պարզել Երվանդ Քոչարի որդիներից Դավիթ Քոչարի այրու՝ ՄԱՐԻՆԱ ՊԵՏՐՈՎՆԱՅԻ հետ, ով վրդովված ներկայացրեց տեղի ունեցածի նախապատմությունը:

«Լալան, ով Երվանդ Քոչարի որդիներից Հայկազ Քոչարի կինն է եղել, ամեն բան ի սկզբանե վաճառել է: Շատ տարիներ առաջ, երբ Երվանդ Քոչարի մյուս որդին՝ Ռուբենը, գնում էր Միացյալ Նահանգներ, հոր նվիրած նկարները բերեց եւ ասաց, որ իր մեկնելու կապակցությամբ շատ է ցանկանում, որ այդ աշխատանքները մնան թանգարանում եւ ցուցադրվեն: Սակայն վերադառնալուց հետո՝ կրկին կվերցնի իրեն նվիրած հոր նկարները: Երբ Ռուբենը վերադառնում է ԱՄՆ-ից, հասկանում է, որ այլեւս չկան այդ նկարները թանգարանում: Վաճառել են Ռուբենի փոխանցած նկարները, իսկ այն նկարները, որոնք եղել են ցուցադրված, կեղծ են: Ի դեպ, նույն բանը ասել է Քոչարի աշակերտ, հայտնի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը, ով Մոսկվայից վերադառնալուն պես՝ այցելել էր թանգարան ու եւս հայտնաբերել, որ Քոչար չկա: Տարիներ առաջ այդ մասին բարձրաձայնում էր նաեւ ճարտարապետ, արվեստաբան Լեւոն Իգիթյանը: Պետք է ասեմ, որ Լալան շատ վատ է վերաբերվել տեգրոջ հետ, ու Ռուբենի հարցին, թե՝ ո՞ւր են իր նկարները, պատասխանել է, որ եղբայրդ՝ Հայկազ Քոչարը, վաճառել է: Սա մի սարսափելի իրավիճակ է: Ստացվում է` Ռուբիկ Քոչարին մեջտեղից հանեցին, մեզ հանեցին՝ որպես ժառանգորդներ, ինչ ուզում, մայր եւ աղջիկ անում են, քանի որ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենը Լալայի աղջիկն է՝ Կարինեն», - մանրամասնեց Մարինա Պետրովնան:

«ՏՆՕՐԵՆՆ ԻՆՁ ԱՍԱՑ՝ ԻՆՉԻ՞ ԵՍ ԵԿԵԼ, ԴՈՒ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՍ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ»

Այն, ինչ պատմում է Մարինա Պետրովնան, նույնի մասին փաստում է ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ եւս: Ասում է, որ հոր՝ Երվանդ Քոչարի յոթ նկարներ, պարզապես, չկան:

«Հայրս իր «Ինքնադիմանկար» ստեղծագործությունում ունի փայտե գիծ: Նա մի անգամ ինձ ցույց տվեց, ու դա տպավորվել է իմ մեջ: Այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Այդ նկարի վրա, որը ցուցադրված է այսօր թանգարանում, բացակայում են փայտը եւ մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել, ու այդ հատվածը փակվել է, ուրեմն՝ դա էլ մի ուրիշ պատմություն է: Բայց Երվանդ Քոչարը դա նկարելով՝ հպարտանում էր, որ այդպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, մինչդեռ այսօր այն փակ է կամ բնօրինակը չէ»,- զարմացած է Ռուբեն Քոչարը:

«Ես, երբ Միացյալ Նահանգներից վերադարձա, գնացի թանգարան, այն ժամանակ տնօրենն ինձ ասաց՝ ինչի՞ ես եկել, դու ի՞նչ գործ ունես թանգարանի հետ, ի՞նչ կապ ունես, ինչի՞ ես թողել, գնացել։ Բայց չէ՞ որ ես չեմ թողել, գնացել, ես թանգարանում եղած գործերը հանձնել եմ ձեզ՝ ի պահ, որ դուք տնօրինեք, որովհետեւ ես գնում եմ ուրիշ գործերով, եթե ես չգնայի, շատ հանգիստ կարող էի լինել տնօրենը։ Իսկ երբ հարցրի՝ ո՞ւր են այն գործերը, որ ես հանձնել եմ ձեզ՝ ի պահ, էն ինչ որ տեսնում եմ, լավ եք պահել, շատ շնորհակալ եմ դրա համար, որ իմ գործերը պահպանում եք, բա մնացածը ո՞ւր են, այդ ժամանակ իմացա, որ յոթ գործ ուղղակի գոյություն չունի»,- ասում է Երվանդ Քոչարի որդին եւ հավելում, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ Ռուբեն Քոչարի, նկարներից մեկը թանգարանը նվիրել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, ինչի մասին տեղեկացել է թանգարանից։ Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։

ՔՈՉԱՐԻ ԹՈՌԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ԿԳՄՍՆ-Ն՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Իսկ ահա թանգարանի տնօրեն ԿԱՐԻՆ ՔՈՉԱՐԸ՝ Երվանդ Քոչարի որդիներից Հայկազ Քոչարի դուստրը, պնդում է ճիշտ հակառակը, թե ոչ մի նկար էլ չի անհետացել: Նկարների մի մասը գնել է պետությունը, գումարը փոխանցվել է եղբայրներին՝ Ռուբեն եւ Հայկազ Քոչարներին:

Ինչ վերաբերում է Ռուբեն Քոչարի այն դիտարկմանը, թե Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի կազմակերպվի վերը նշված ստեղծագործության փորձաքննությունը եւ նույնականացումը:

Նկարում՝ Երվանդ Քոչարի աղմուկ բարձրացրած «Ինքնադիմանկար»-ը

«Հայտնում ենք, որ Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը (1936 թ., փայտ/յուղաներկ, 27X22 սմ), որը ներկայացված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում կազմակերպված «Երվանդ Քոչար 125. hատելով ժամանակ եւ տարածություն» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում, բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի եւ դարձերեսի նկարագրությունը (ներառյալ՝ փայտի եզրագծերի բնական մաշվածությունը), ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, եւ թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում` ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, եւ առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ», -տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից ու ներկայացնում ստեղծագործությունը՝ շրջանակից հանած վիճակում, ստորին եզրագծի հստակ մատնանշմամբ, Ռ. Քոչարի հիշատակած ﬔխերի պատկերներով, ինչը փոքր-ինչ դժվար տեսանելի է շրջանակով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում