Բանակայինների ԱԱ. Հրայր Ալիխանյանը և Արման Վագյանը` բրոնզե մեդալակիրներ
Սպորտ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Ալիխանյանը մեդալային գոտեմարտում 12-2 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Ավագյանը բրոնզի համար գոտեմարտում 7-4 հաշվով հաղթել է իտալացի ըմբիշին և նվաճել Հայաստանի 11-րդ մեդալը։
https://iravunk.com/sim/?p=298259&l=am/