«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ անում է Ալիեւը, ուղղված է նրան, որ Հայաստանը դառնա Արեւմտյան Ադրբեջան. Կարեն Իգիթյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԸ:


— Տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական հռետորաբանությունը Բաքվում ընթացող COP29-ի ընթացքում պետք է մեղմվեր՝ Հայաստանի հետ կապված, բայց տեսնում ենք ճիշտ հակառակը: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:


— Կարծում եմ՝ Ադրբեջանի քաղաքականությունը եւ քարոզչությունն էականորեն չեն փոփոխվել: Այսինքն՝ ինքը միշտ ունի մարտավարական փոփոխություն: Մի քիչ աջ են անում, մի քիչ՝ ձախ եւ ասում են՝ մենք էլ չենք խոսելու Զանգեզուրի միջանցքի մասին, բայց հետո եւս սկսում են խոսել։ Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչու են իրենք այդ ամենը ասում եւ ի՞նչ նպատակներ են հետապնդում։ Նպատակները շատ պարզ են, ինչը հայտարարվել է Ալիեւի կողմից: Ըստ Ադրբեջանի` Երեւանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանը հետարեւմտյան Ադրբեջան է: Ըստ Ալիեւի կեղծ փաստարկի` Երեւանը նվիրվել է Հայաստանին: Նրանց համար դա մեծ հանցագործություն է, սխալ է եւ դավաճանություն: Այստեղ, բնականաբար, արդեն հասկանալի է, որ սխալները պետք է ուղղվեն, եւ այն, ինչը անում է Իլհամ Ալիեւը, ուղղված է հենց նրան, որ Հայաստանը դառնա Արեւմտյան Ադրբեջան։


— Ի դեպ, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից ամբողջությամբ զինաթափվել, իսկ ի՞նչ է անում Հայաստանը այդ ամենի դեմ պայքարում:


— Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ Իլհամ Ալիեւը առաջին անգամ չէ դրա մասին ասում: Նա փորձում է իր հռետորաբանությունը նմանեցնել Ռուսաստանի հռետորաբանությունը: Այսինքն, եթե Ռուսաստանն ասում է Ուկրաինային դեմիլիտացիա, ապա նման բան փորձում է Իլհամ Ալիեւը իրականացնել Հայաստանի դեմ: 
Ի՞նչ է անում այսօր Հայաստանը, սա ուրիշ հարց է: Նախ Հայաստանը 2020 թվականի պարտությունից հետո պետք է վերազինվեր: Կեղծ օրակարգը, խաղաղության դարաշրջանը եւ այլն, բերեցին նոր պատերազմների եւ չէին կարող չբերել: Սա ոչ միայն անկանխատեսելի էր, այլ կանխատեսված էր։ Բազմիցս փորձագետները խոսել են այդ մասին: Այսինքն, ամբողջ քաղաքականությունը եղել է սխալ, բայց այստեղ էլ հարց է ծագում՝ ի՞նչն է սխալ: Իրականում ի՞նչ նպատակ են դրել Հայաստանի գործող իշխանությունները եւ ինչի՞ են հասել: Գուցե ինչին, որ իրենք հասել են, իրենք շատ ուրա՞խ են դրա համար: Մինչդեռ Հայաստանի պետական շահերի տեսանկյունից, այո՛, այդ քաղաքականությունը սխալ է եղել: 


— Ըստ Ձեզ` այսօր հայ գերիների հարցով ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկել, կարծես թե, մարում են հույսերը, որ տեղի ունեցող COP-29-ի շրջանակում Ադրբեջանը քայլ կանի… 


— Պետք է նշեմ, որ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ նաեւ այլ երկու միմյանց հակամարտող երկրների հարաբերությունները՝ միայն երկուսով չեն պայմանավորված: Առնվազն այն պատճառով, որ գոնե այդ երկրներից մեկը վերցնում է եւ իր համար փնտրում է դաշնակից կամ ի սկզբանե ունենում է իր համար դաշնակից երկիր, ու այդ դեպքում աշխատում են արդեն երկուսով, երեքով, չորսով եւ այլն: Հենց այստեղ էլ է պետք հասկանալ, որ Ադրբեջանի հաղթանակը ինքը իրականացրեց, քանի որ իրեն օգնում էր Իսրայելը, որովհետեւ իրեն օգնում էր Թուրքիան, իսկ Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը կառուցել է Մեծ Բրիտանիան: Հենց նույն Մեծ Բրիտանիան, որն ունի ուղիղ շահեր Ադրբեջանում: Այսինքն, մենք պետք է այս հանգամանքը հասկանանք, որ նույն գերիների հարցը՝ ինքը չի կարող այս ձեւաչափով դրական լուծում ստանալ, քանի որ Ադրբեջանը մենք շատ լավ գիտենք, որ գերիներին օգտագործում է որպես բանակցային ռեսուրս՝ ինչ-որ մի նպատակի հասնելու համար:
Հիշու՞մ եք, որ մի ժամանակահատված տարածքներ էին ստանում Հայաստանից եւ պայմանական եղանակով փոխարինում հայ գերիների հետ: Ի դեպ, դա հենց այն ժամանակ էր, երբ հայ գերիներին բաց թողնելը առաջին հերթին հենց պարտավորություն էր: Դա չպետք է լիներ առեւտրի առարկա, սակայն մենք շատ լավ տեսնում ենք, որ հիմա արդեն դարձել է այդպիսին՝ հենց հայաստանյան գործող իշխանությունների պատճառով: Իրենք համաձայնել են, որ գերիները դառնան իրենց համար այդպիսի առարկա: 
Եթե մենք չմտնենք Ադրբեջանի հետ շատ լուրջ պայքարի մեջ, եթե չվերականգնենք մեր դիրքերը՝ ե՛ւ բանակաշինության մեջ, ե՛ւ բանակցային գործընթացում, ե՛ւ դաշնակիցներ ստեղծելու համակարգի մեջ, ապա նորից ենք կորցնելու գերիներ ինչ-որ մի բանի դիմաց եւ դրանից հետո արդեն կա՛մ կթողնեն, կա՛մ չեն թողնի: 


— Պարոն Իգիթյան, իսկ ինքներդ ո՞րն եք համարում հնարավոր ելքը այս ամենից:


— Նրա համար, որպեսզի մենք հետագայում Ադրբեջանի հետ կարողանանք խաղաղ ապրենք, Հայաստանը նախ պետք է լինի ուժեղ երկիր, պետք է ունենա ուժեղ բանակ, ինչպես նաեւ լավ զարգացած տնտեսություն ու ամուր դաշնակցային կապեր այն երկրների հետ, որոնք առաջին հերթին նախ կարող են իրենց ծանր խոսքն ասել: Խոսքն այստեղ նախեւառաջ Իրանի եւ Ռուսաստանի մասին է: Սա չի նշանակում, որ պետք է սահմանափակվել միայն երկու երկրով: Պետք է հիշել նաեւ այն մասին, որ կա Հնդկաստանը, կա Եգիպտոսը, որն էլ իր հերթին նաեւ բավականին մեծ խնդիրներ ունի Թուրքիայի հետ Լիբանանում: Կա Հունաստանը կամ Ասադի կառավարությունը Սիրիայում, կան քրդական որոշ խմբավորումներ եւ այլն: Այսինքն, սա շատ մեծ դաշինք կարող է լինել, որն ամեն մեկն իր կետում զսպելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: 


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան