«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան

Թեմա

Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։

 

Շատերի նման զարմանում եմ հասարակության անտարբերության, դեմքին ճպցրած լորձն անձրևի անվան տակ հանդուրժելու և անհատակսն անբարոյականը որպես հավաքական նոր «բարոյական» ընդունելու պասիվ համաձայնության վրա։

 

Ախր ո՞նց, ախր խի՞, ախր ինչպե՞ս։ Չէ՞ որ մենք թասիբով ազգ ենք։ Չէ՞ որ մենք նամուսով ժողովուրդ ենք։ Չէ՞ որ … (լրացրեք ըստ ձեր ճաշակի՝ չմոռանալով, սակայն, որ «թասիբն» ու «նամուսը» արաբա-պարսկական ծագում ունեցող բառեր են)։ 

 

Ստեղծված իրավիճակը բացատրելու տարբեր վարկածներ են առաջարկվել, տարբեր փորձեր են արվել։ Եվ այդ «ախր»-ների և «չէ որ»-ների շուրջ երկար մտորելուց հետո մի բացատրություն էլ ես եմ ցանկանում ձեզ ներկայացնել՝ դիմելով աշխարհահռչակ մի դանիացու օգնությանը։

 

Այդ մարդը Հանս Քրիստիան Անդերսենն է, իսկ վկայակոչվելիք ստեղծագործությունը ոչ «Անճոռնի ճուտիկն» է, ոչ «Անագե տոկուն զինվորիկը», ոչ էլ «Ձյունե թագուհին», որոնք կարող են որոշակի զուգահեռներ ունենալ Հայաստանում ստեղծված իրավիճակի որոշ էլեմենտների հետ։

 

Կարծում եմ, որ ներկայիս աղետի նկատմամբ հանրային «հանդուրժողականությունը» բացատրելու և այն փոխելու համար կարիք կա վերաիմաստավորելու հանճարեղ դանիացու մեկ այլ հեքիաթ՝ «Թագավորի նոր զգեստը», որի «թագավորը մերկ է» վերջաբանը թևավոր խոսք է դարձել և այս կամ այն առիթով պարբերաբար օգտագործվում է նաև Նիկոլի հասցեին։

 

Ու հենց այս առնչությամբ է, որ երեք թարմ դիտարկում եմ ցանկանում անել։

 

1. Եթե հեքիաթում թագավորը վախենում էր հիմար երևալ, և ինքն էր դարձել խաբեբաների զոհ, ապա մեր իրականության մեջ «թագավորը» բոլորիս է դրել հիմարի տեղ և հետևողականորեն խաբում է։ Նա շատ լավ գիտի, որ «մերկ» է, բացարձակ չի քաշվում իր տկլորությունից և խորը թքած ունի այդ մասին բոլոր վանկարկումների վրա։

 

2. Անդերսենի հեքիաթը ստեղծվել է դեռևս ավանդական հասարակարգի և հին էսթետիկայի ժամանակներում, երբ հանրությանը մերկ ներկայանալն ամոթալի էր և պարսավելի։ Մենք ապրում ենք կարդինալ այլ միջավայրում, երբ բոլոր իմաստներով՝ մարմնականից մինչև էմոցիոնալ, մտավորից մինչև հոգեբանական, քաղաքականից մինչև անձնական, մերկանալը, բացվելը, ինքնացուցադրվելը ոչ միայն ամոթալի չէ, այլև թրենդային է, մոդայիկ է, «hot & sexy» է։ Մեր օրերում ամոթ է ոչ թե «մերկ», այլ «տգեղ» լինելը։

3. Այստեղից գալիս ենք մի կոնցեպտուալ հետևության. «մերկությունը» նորմա ընկալող հանրության սիրտը շահելու համար պետք է ինչպես ի ցույց դնել Նիկոլի «մերկության» տգեղությունը, տձևությունը, գեշությունը, այնպես էլ, հարկ եղած դեպքում, քաղաքական պայքարում պատրաստ լինել ավելի գրավիչ «մերկությամբ» հաղթել նրան։

 

Որքան էլ որ տհաճ է, բայց սա է, կարծես թե, պահանջում 21-րդ դարի կոմունիկացիոն և քարոզչական պայքարը։

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

ՀՀԿ փոխնախագահ

 

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 

20.11.2024

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան