«Փաստ». Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ դիմումներ է հղել ՀՀ կառավարությանը, պետական մի շարք գերատեսչությունների՝ ներկայացնելով պահանջ-առաջարկներ և նպատակ ունենալով կառավարությանը ստիպել գործել ի շահ ՀՀ քաղաքացու՝ ապահովելով նրա որակյալ կյանքն ու անվտանգությունը։
Պատասխանները ստանում ենք բոլոր գերատեսչություններից: Իհարկե, դրանք ստանում ենք մեր նախապես կանխատեսած սցենարի համաձայն: Դրանցից 20 տոկոսը համաձայնում են կատարել, 80 տոկոսի դեպքում դեմ են լինում կատարել: Բայց էլի արդյունքներից գոհ ենք, որովհետև հենց այդպես էլ նպատակադրել ենք: Ստիպում ենք, որ հրատապ խնդիրներին լուծում տան, որովհետև դրանք օգուտ են բերելու Հայաստանի Հանրապետությանը և քաղաքացիներին»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք դրական լուծում չեն ստանում, ներկայացնելու ենք հանրության դատին:

