Ինչ է կատարվում Գյումրիում, ով ինչ շանսեր ունի․ Գյումրեցի նախկին պատգամավորը մանրամասներ է ներկայացնում

Ներքաղաքական

Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը վստահ է իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․

-Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։ Այս պահին ակնհայտ է, որ Գյումրին պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ այս պահին Գյումրիում իսկապես բոլոր ոլորտներում անտերություն է, շատ բաժնի վարիչներ հրաժարական են տվել, ու ըստ այդմ քաղաքը կաթվածահար է իր բոլոր պետական ապարատներով հանդերձ։

-ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նա՞ ունի ընտրվելու շանսեր։ 

-Կարենին առանձնապես չեմ ճանաչում, նրա հայրիկն է մեր թաղից, բայց առանձնապես, որ ասեմ նա մեծ շանսեր կարող է ունենալ ինքն իրենով, չեմ կարծում։Գուցե իշխանական ռեսուրսների գործադրմամբ ինչ-ին արդյունքներ գրանցի։

-Ասում են Վարդա Ղուկասյանն էլ ոտավորվել առաջիկա ընտրությունների համար։

-Դա այս պահին ընդամենը խոսակցությունների մակարդակով է, բայց իհարկե, պարոն Ղուկասյանը 12 տարի ղեկավարել է Գյումրին, ու հավատացեք քիչ շանսեր չունի, նորից վերընտրվելու։ Որովհետեւ Գյումրին իր ժամանակ սկսեց շունչ առնել, այդ իսկ պատճառով գրեթե վստահ եմ, որ պարոն Ղուլասյանը մեծ շանսեր ունի դառնալու Գյումրիի քաղաքապետ։

-Իսկ Դուք ինքներդ որեւէ կերպ մասնակցելու եք ընտրություններին։

-Բացառապես, որպես գյումրեցի կգնամ ընտրություններին, բայց առաջադրվել կամ այլ կերպ մասնակցել գործընթացին բացառված է, ես հիմա այսպես ասած իմ վաստակած հանգիստն եմ վայելում։ Ամեն ինչից հեռու, ես իմ հանգիստն եմ վայելում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում