Տագնապալից ախտանիշ. խռմփոց հղիության ընթացքում
ՀասարակությունՄիչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ խռմփոցները հղիության ընթացքում հանդիսանում են բավականին տագնապալից ազդանշան:
Գիտնականները պարզել են, որ հղի կանայք, որոնց մոտ քունն ուղեկցվում է խռփոցներով շաբաթական 3 անգամից ավել, պետք է ուշադիր լինեն, քանի որ դրանք կարող են ծննդաբերության ժամանակ առաջացող խնդիրների վերաբերյալ ազդանշաններ լինել: Ավելին, մասնագետները կարծում են, որ դա կարող է պատճառ դառնալ երեխայի կեսարյան հատման միջոցով լույս աշխար գալուն կամ անգամ նորմայից ցածր քաշով ծնվելուն:
Մասնագետները հետազոտել են 1673 հղի կանաց, որոնցից 35%-ի մոտ քունն ուղեկցվել է կանոնավոր խռմփոցներով: Մասնագետները նշում են, որ հղիության ընթացքում խռմփոցների առաջացման պատճառներն ու հետևանքներն արդեն հետզոտվել են, սակայն թե ինչպիսի ազդեցություն է այն ունենում երեխայի առողջության վրա դեռևս լիովին ուսումնասիրված չէ:
Այնուամենայնիվ խռմփոցը այնքան էլ անվտանգ չէ, հատկապես եթե այն ի հայտ է գալիս հղիության ընթացքում: Ինչպես արդեն նշեցինք, ապագա մայրերի խռմփոցը կապված է ինչպես երեխայի փոքր քաշով ծնվելու այնպես էլ կեսարյան հատման առաջացման հավանականության հետ:
Հետազոտողների կարծիքով, այդ հետազոտության արդյունքները հավելյալ հնարավորություն են ընձեռնում մասնագետներին բացահայտել հղիների մոտ առաջացող հնարավոր խախտումները` հղիության առավել վաղ շրջանում, որն էլ և նրանց հնարավորություն կտա հեռացնել այդ խնդիրները, նախքան նրանք կկարողանան վնաս հասցնել մոր և երեխայի առողջությանը:
Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հղիության ընթացքում շնչառության խանգարումները կարող է առաջացնել արյան ճնշման բարձրացման և պրեէկլամպսիայի վիճակ, որի ընթացքում հղի կնոջ մոտ կարող է առաջանալ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում և մի շարք այլ խնդիրներ:
Աղբյուրը՝ med2.ru
https://iravunk.com/sim/?p=298127&l=am/

