Քյարամյան Արգիշտին ասել է՝ նրան այլեւս ոչ մի կերպ չանհանգստացնեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ մոտ օրերս բոլոր պաշտոնանկ եղած ուժային ղեկավարները կնշանակվեն վարչապետի խորհրդական։ Ասում են` միայն Քյարամյան Արգիշտին է ասել, որ նրան այլեւս ոչ մի կերպ չանհանգստացնեն, չի ուզում որեւէ կերպ մասնակցել այս կառավարության գործունեությանը։
Ըստ նույն կուլիսային խոսակցությունների` չի բացառվում, որ վերջինիս սիրտը շահելու համար նրան առաջարկվի Հակակոռուպցիոն կոմիտեի` արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի թափուր մնացած պաշտոնը։ ՔՊ-ականները հեգնում են. «Դե մենակ էդ պաշտոնին չի եղել Քյարամյանը»:
https://iravunk.com/sim/?p=298084&l=am/