Երեխաների զգացմունքների հաշվին այս անգամ Արեւմուտքը շոյեց Վրաստանի գլուխը

Մշակութային

Նկարում՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթողն է՝ Անդրիա Պուտկարաձեն

Բազմիցս խոսվել է այն մասին, որ «Եվրատեսիլ»-ը չոր քաղաքականություն է, սակայն, չգիտես ինչու, համառորեն Հայաստանը շարունակում է մասնակցել այդ քաղաքական խաղին ու կլորիկ գումար վատնել՝ եվրատեսիլյան բեմում ներկայանալու համար:

Գնանք ոչ հեռավոր անցյալ. 2021 թվականին՝ 44 -օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Մալենան: Իսկ մեծահասակների «Եվրատեսիլ»-ում դեռեւս չունենք հաղթանակ, եւ լավագույն հորիզոնականը, որ զբաղեցրել ենք, եղել է 4-րդը: Հիմնականում Հայաստանին բարձր միավորներ են տվել հարեւան ու բարեկամ երկրները՝ Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան: 2022 թվականին Ուկրաինան հաղթեց մածահասակների «Եվրատեսիլ»-ում՝ լինելով պատերազմի մեջ Ռուսաստանի դեմ: Այդկերպ Եվրոպան փորձում է հաճոյանալ եւ փաղաքշել նման երկրներին՝ իբրեւ թե ցույց տալով, որ նրանց կողքին է: Ի դեպ, անմիջապես հաղթանակից հետո՝ ուկրաինական խումբը վաճառեց մրցանակն՝ անօդաչու սարք գնելու նպատակով:

Ինչեւէ, վերադառնանք մեր երկիր եւ մեր օրեր. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում «Ծաղկենք» խորագրի ներքո կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը. Հայաստանը ներկայացնող Լեոն հանդես եկավ 4-րդ համարի ներքո: Այն, որ այս տարի Հայաստանը ներկայացնում էր երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին, այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց, հատկապես, որ նրա տվյալներով արդյունքն էլ պարզից էլ պարզ էր:

Նշենք, որ մեր հայ երգչի ընտրությունը կատարվել է Հանրայինի նախապես հայտարարված մրցույթում, որտեղ մասնակցում էին 100-ից ավելի թեկնածուներ: Տեղի եւ միջազգային մասնագետներից բաղկացած փորձագետների խումբը ընտրել էր Լեոին, ով եւ ներկայացավ Մադրիդում «Cosmic friend» երգով (երաժշտության հեղինակը Tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը եւ Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը) եւ զբաղեցրեց 8-րդ հրիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 1 միավոր ստացավ Կիպրոսից, 2-ական միավոր՝ Ալբանիայից, Լեհաստանից եւ Սան Մարինոյից, 4 միավոր ստացավ Իսպանիայից, 5-ական միավոր՝ Ուկրաինայից եւ Հյուսիսային Մակեդոնիայից, 6 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Հոլանդիայից, 8 միավոր՝ Մալթայից, 10 միավոր՝ Էստոնիայից, Հայաստանի մասնակիցը 12 միավոր ստացավ Ֆրանսիայից եւ Վրաստանից: Լեոն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց ընդամենը 76 միավոր: Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց ընդհանուր 125 միավոր:

«Մանկական Եվրատեսիլ-2024»-ում հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը` Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով: Ընդ որում՝ Հայաստանն էլ իր ամենաբարձր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին։ Հիշեցման կարգով ասենք, որ Վրաստանում դեռ հետընտրական կրքերը հանդարտված չեն: Եվ ահա Եվրոպան կրկին իր դիրքերում է ու փաղաքշում է այս անգամ Վրաստանի գլուխը՝ ցույց տալով, որ չի ցանկանում բաց թողնել նրան: Իսկ Ռուսաստանն այս տարի եւս չէր մասնակցում «Եվրատեսիլ»-ին: Եվրոպան պատժամիջոցների շրջանակում, այսպես ասած, խլել է Ռուսաստանի ձեռքից եվրատեսիլյան բարձրախոսը, մինչդեռ ռուսը մի լավ խոսք ունի. «Мне по барабану»:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին մասնակցում էին Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նկարում՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը՝ Անդրիա Պուտկարաձեն

https://iravunk.com/sim/?p=298027&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը